Ուկրաինան պայթեցրել է Ռուսաստանում ՌԴ ՊՆ գլխավոր շտաբի սպայի մեքենան. Յարոսլավ Մոսկալիկը զոհվել է
Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետի տեղակալ Յարոսլավ Մոսկալիկը զոհվել է Բալաշիխայում տեղի ունեցած մեքենայի պայթյունի հետևանքով:
Այս մասին հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։
Ինքնակառավարվող ինքնաշեն պայթուցիկը տեղադրված էր մեքենայի ներսում՝ գազաբալոնի սարքավորումների կողքին, և հեռակառավարմամբ ակտիվացել է, երբ սպան դուրս է եկել շենքից։
Այս պահին այլ մանրամասներ դեռ հայտնի չեն: