Պակիստանի պաշտպանության նախարարը զգուշացնում է Հնդկաստանի հետ միջուկային դիմակայության վտանգի մասին
Պակիստանի և Հնդկաստանի միջև հակամարտությունը կարող է վերաճել միջուկային դիմակայության։
Այս մասին հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։
«Աշխարհի հանրությունը պետք է ուշադրություն դարձնի այս վտանգավոր վեճին, որը կարող է վերաճել միջուկային բախման։ Երկու երկրներն էլ միջուկային տերություններ են», - նշել է նախարարը։
Ապրիլի 22-ին «Լաշկար-ե-Թաիբա» ահաբեկչական խմբավորման զինված անձինք ահաբեկչական հարձակում են իրականացրել Պահալգամ զբոսաշրջային հայտնի քաղաքում:
Զոհվել է 26 Հնդկաստանի քաղաքացի և մեկ նեպալցի, շատերը վիրավորվել են։ Հարձակվողներին հաջողվել է փախչել։