Մյանմարի իշխանությունները ավիահարվածներ են իրականացրել ապստամբների դեմ
Մյանմարի իշխանությունները կրկին ճնշող միջոցներ է ձեռնարկում ապստամբների դեմ, չնայած երկրում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո հրադադարի հայտարարմանը։
Այս մասին հաղորդում է Reuters-ը։
Նշվում է, որ զինվորականները ավիահարվածներ են իրականացնում և հրետանային կրակոցներ։
Նշենք, որ ապրիլի 2-ին Մյանմարի զինվորականները հայտարարեցին 20-օրյա հրադադարի մասին՝ երկրաշարժից տուժածներին մարդասիրական օգնություն տրամադրելու նպատակով։
Երեքշաբթի հայտարարվեց, որ ժամանակավոր հրադադարը երկարաձգվել է մինչև ապրիլի 30-ը, սակայն կային հաղորդագրություններ, որ հրադադարը խախտվել է։