ԱՄՆ-ն մեկ շաբաթում 260 հարված է հասցրել Եմենի տարածքում
ԱՄՆ զինված ուժերը վերջին շաբաթվա ընթացքում Եմենում իրականացրել է առնվազն 260 հարված։
Այս մասին հայտարարել է Եմենի ապստամբական «Անսար Ալլահ» շարժման առաջնորդ Աբդել Մալեք ալ-Հուսին, որի խոսքերը մեջբերվել են Telegram-ի Al Mayadeen ալիքում։
«Այս շաբաթ ամերիկացի թշնամին ավելի քան 260 հարձակում է իրականացրել քաղաքացիական թիրախների վրա՝ օգտագործելով ռմբակոծիչներ և այլ ինքնաթիռներ», - ասել է ալ-Հուսին։
Նա նաև նշել է, որ հութիները, իրենց հերթին, մեկ շաբաթվա ընթացքում 16 հարձակում են իրականացրել Իսրայելի, ինչպես նաև Կարմիր և Արաբական ծովերում գտնվող ամերիկյան ռազմանավերի դեմ։