Հնդկաստանը փակել է Ինդոս գետի հունը դեպի Պակիստան
Հնդկաստանը փակել է Ինդոս գետի հոսքը դեպի Պակիստան՝ փակելով բոլոր չորս ջրարգելակները, որոնք կարգավորում են ջրի հոսքը ամբարտակների և ջրանցքների միջով։
Այս մասին հայտնել է հնդկական ANI News գործակալությունը։
Նշվում է, որ սա նման շրջափակման առաջին դեպքն է 1960 թվականին Ինդոսի ջրերի մասին համաձայնագրի ստորագրումից ի վեր։ Այն ժամանակ կողմերը համաձայնեցին կիսել ջրային ռեսուրսները՝ չնայած քաղաքական հակամարտություններին։
Պակիստանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հնդկաստանի կողմից Ինդոս գետից ջրի հոսքը դադարեցնելու կամ այն շեղելու ցանկացած փորձ կհամարի որպես պատերազմական ակտ։