Կիևը պատրաստվում է ԱՄՆ-ի կողմից աջակցության դադարեցմանը
Ուկրաինան պատրաստվում է ամենավատ սցենարին, մասնավորապես՝ Միացյալ Նահանգների կողմից աջակցության դադարեցմանը։
Այս մասին ասվում է Bild թերթի գլխավոր խմբագրի տեղակալ Պաուլ Ռոնցայմերի հոդվածում։
«Մենք պատրաստվում ենք ամենավատ սցենարին», - ասել է Ուկրաինայի կառավարության աղբյուրը։
Միաժամանակ, աղբյուրը հիասթափություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության ծրագրի վերաբերյալ՝ նշելով, որ ամերիկացի առաջնորդը ճնշում չի գործադրում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա և պատժամիջոցներ չի կիրառում Ռուսաստանի դեմ։
Ուկրաինացի դիվանագետը պնդել է, որ ԱՄՆ նախագահի կողմից հնչեցված պայմաններն անընդունելի են Կիևի համար։
«Այն, ինչ գրված է թղթի վրա՝ անընդունելի է», - ասել է նա։