Իսպանիայում իրար են բախվել մարդատար գնացքներ. կան զոհեր
Արգելանք է դրվել Արթուր Բաղդասարյանի հետ փոխկապակցված ընկերությունների գույքի և բաժնեմասերի վրա
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել Աննա Հակոբյանի օրենսդրական նախաձեռնությանըՀայաստանն ու Սլովենիան փոխըմբռնման հուշագիր են ստորագրել (տեսանյութ)
ԱԺ-ն վավերացրել է TRIPP-ի վերաբերյալ Հայաստանի և ԱՄՆ-ի շրջանակային համաձայնագիրը
Գորիսի դատարանում դատական նիստից հետո ծեծկռտուք է տեղի ունեցել․ կան տուժածներ․ միջամտել են կարգադրիչները
Մենք մեր վերաբերմունքը չենք փոխելու և մեր վերադարձն էլ ՀԱՊԿ չենք տեսնում». Միրզոյան
Ալիևը խոսել է Արցախի հանքերի իբր ապօրինի շահագործման մասինԵրևանի «Նորֆուդ»-ի գործունեության կասեցումը վերացվել էԵկեք ու ներողություն խնդրեք Նարեկ Կարապետյանից․ Արամ Վարդևանյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)Միանշանակ արձանագրվել է՝ ՀՀ Սահմանադրության նախաբանում բացակայում է տարածքային հավակնության անգամ ակնարկը. Գևորգ ԴանիելյանԿասեցվել է «Աշտարակ միլկ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը (տեսանյութ)ՔԿ նախագահը Սպիտակ տանը հանդիպել է Թմրամիջոցների վերահսկման ազգային քաղաքականության գրասենյակի փոխտնօրենինՆեթանյահուի կուսակցությունն առաջատար է Իսրայելի ընտրություններում, սակայն մեծամասնություն չի կազմի խորհրդարանումԱվանում դիմակավորված անձինք թալшնել են բանկերից մեկի վճարային տերմինալը՝ գnղանալով մի քանի միլիոն դրամ
Մինչ Ադրբեջանից հերթական հիշեցումներն են հնչեցվում, գործող կառավարչի հանձնարարությամբ հերթական քրեական գործն է «բուսնում» Սերժ Սարգսյանի դեմ․ Աբրահամյան
Մհեր Գրիգորյանը ԱԶԲ փոխնախագահի հետ քննարկել է «Խաղաղության խաչմերուկը»
Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ բախվել են «ՎԱԶ 2114»-ն ու մարդատար «Գազել»-ը․ կա 10 վիրավոր
Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչԻնչպե՞ս են «Արևելք-Արևմուտք» հինգ երթուղիները կիսում տարածաշրջանը, և ինչո՞ւ է TRIPP նախագիծը թակարդ․ ԱշոտյանՍպիտակում հայտնաբերվել է ալկnհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը, նրա ավտոմեքենան ավելի ուշ հայտնաբերվել է նույն փողոցի վերջնամասումՔՊ խմբակցությունում Լիլիթ Ստեփանյանի փոխարեն մանդատ կստանա նախկին ՕԵԿ-ական Էդգար Առաքելյանը
ԵԱՏՄ զեկույցը լուրջ հարցեր է առաջացրել. ՀՀ-ի համար խոշոր ռիսկերն անթույլատրելի են․ Ծառուկյան
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից. ՀԱՊԿ նախկին քարտուղար Նիկոլայ ԲորդյուժաՆախարարությունը 500 հազար է տվել, Սիսիանի քաղաքապետարանը՝ մի տոպրակ միրգ. «Հրապարակ»Եկեղեցու դեմ արշավի մեկնարկը կտրվի այսօր. «Իրավունք»ՔՊ-ն պատրաստվում է ՏԻՄ ընտրություններին․ ո՞ր համայնքներում է պայքար սպասվում․ «Ժողովուրդ»Ինչու են ընկել Էդիկ Մինասյանի հետևից. «Իրավունք»Ո՞վ կգլխավորի ցուցակը․ «Հրապարակ»ԱԺ֊ում քննարկվում է Աննա Հակոբյանի` ընտանեկան բռնության նախագիծը. ՈւՂԻՂՍառը ցնցուղ ՔՊ–ականների համար. «Ամեն օր մի քյալակ ա խաղում գլխներիս». «Իրավունք»Ժամը 10:00-ից Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի 6 վարչական շրջանում և 8 մարզումՍտիպում են Շաթիրյանին՝ չառաջադրվել․ «Հրապարակ»34 մլն դրամ կանխիկ, 7,9 մլն դրամ աշխատավարձ․ Մանվել Գրիգորյանի սանիկը ՔՊ-ի համայնքապետն է․ «Ժողովուրդ»Արմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը. «Հրապարակ»Նվաստացման մաստեր կլասներ. Ինչ է սպասվում առաջիկա ԱԺ նիստերին.«Իրավունք»Փաշինյանը խուճապի է մատնել թիմակիցներին. «ՀրապարակԱՄՆ-ը Պարսից ծոցի երկրներին նախազգուշացրել է Իրանի դեմ նոր հնարավոր հարվածների մասինԱնդրանիկ Քոչարյանը չի հաշտվում նոր կարգավիճակի հետ․ խարդավանքներ է հրահրում․ «Ժողովուրդ»Նիկոլի հետ սեղան-սուփրա նստած մարդիկ էսօր ընդդիմադիր են ներկայանում. «Հրապարակ»Ռուսական բանակը Խարկովի մարզում ոչնչացրել է շրջափակման մեջ գտնվող ուկրաինական 2000-անոց խմբավորումՍլովենիայում ամբողջությամբ անհետացել է Տրիգլավ սառցադաշտը, որը լեռան վրա գոյություն ուներ հազարավոր տարիներԱՄՆ-ում ձերբակալել են ինքնաթիռը առևանգելու և կործանելու սպառնալիքներ հնչեցրած ուղևորինԱռանց սերտիֆիկատի՝ «էկո», «բիո» և «օրգանական» բառերը անվանումներում օգտագործելն անթույլատրելի էՎրաստանում մի շարք համեմունքներում հայտնաբերվել են վտանգավոր խմբի արգելված ներկանյութերՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինԷրդողանը Մակրոնին հրավիրել է մասնակցելու Թուրքիայում կայանալիք COP31-ի գագաթնաժողովինԱդրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը դատապարտվել է 14 տարվա ազատազրկմանՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններին
Արխիվ

Ծաղկազարդի տոնակատարությունների ժամանակացույցը՝ եկեղեցիներում

Մարտի 20-ին նշելու ենք հայ առաքելական եկեղեցու ամենագեղեցիկ տոներից մեկը` Ծաղկազարդը:

Այդ օրը` ժամը 11.00-ին, բոլոր եկեղեցիներում կմատուցվի բաց խորանով Ս. Պատարագ, և ցանկացողները կարող են առանց պահքը խախտելու` հաղորդվել: Այս մասին հայտնում են Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնից:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Ծաղկազարդը հռչակվել է Մանուկների օրհնության օր: Հրավիրում ենք մասնակցելու Ս. Պատարագին, որի ավարտին կկատարվի Մանուկների օրհնության կարգ:

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմում երեխաների համար կկազմակերպվեն մի շարք միջոցառումներ:

Արդեն ավանդույթ է ձևավորվել, որ Ծաղկազարդին նախընթաց շաբաթվա ընթացքում թեմի քահանաներն այցելում են մանկապարտեզներ ու դպրոցներ և երեխաների համար օրհնության կարգ կատարում:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում միջոցառումների ժամանակացույցը:

Մարտի 18-ին՝ 11.00-ին, Նուբարաշենի Ս.Նահատակաց եկեղեցում կկատարվի մանուկների օրհնություն: Եկեղեցու բակում նախատեսվում է միջոցառում հ.95 դպրոցի սաների մասնակցությամբ՝ նվիրված Ծաղկազարդին:

Մարտի 19-ին Ս. Ղազարոսի հարության հիշատակության առթիվ Մալաթիայի Ս.Աստվածածին և Բյուրավանի Ս.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիների համայնքներն ու երիտասարդաց միությունները ուխտագնացություն կկազմակերպեն Արմավիրի թեմի սրբի անունը կրող եկեղեցի:

Մարտի 19-ին՝ 14.00-ին, Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցու երիտասարդաց միությունը Ս. Զատկի տոնին նախընթաց Արբաթ համայնքի դպրոցում կկազմակերպի ինտելեկտուալ խաղ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Գրիգոր քահանա Հովհաննիսյանի հովվության տակ գտնվող գյուղերի դպրոցների միջև:

Մարտի 20-ին` հավարտ Ս. Պատարագի, Մանուկների օրհնության կարգից զատ մի շարք եկեղեցիներում նախատեսվում է երեխաների համար կազմակերպել կավճանկարչության մրցույթներ, ազգային խաղեր և համերգային ծրագրեր:

Դավիթաշենի Ս. Նահատակաց եկեղեցու բակում երիտասարդաց միության կողմից կազմակերպվեն կավճանկարչություն, ազգային խաղեր, եկեղեցու խմբակների աշխատանքների ցուցահանդես- վաճառք:

Զորավոր Ս.Աստվածածին եկեղեցու բակում նախատեսվում է երեխաների համար կկազմակերպել նկարչություն թղթերի վրա, կավճանկարչություն, խաղեր, կլինեն նաև հեքիաթի հերոսներ:

Երևանի Ս.Հովհաննես եկեղեցու բակում կիրականացվի Էրեբունի համայնքի հոգևոր դպրոցի սաների ձեռքի աշխատանքների ցուցահանդես – վաճառք:

Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցու բակում նախատեսվում է վարչական շրջանի մանկապարտեզների և տարրական դասարանների երեխաների համար կազմակերպել կավաճանկարչություն:

Կաթողիկե Ս.Աստվածածին եկեղեցու բակում ելույթ կունենան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայորդաց տների սաները:

Բյուրավանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում կկազմակերպվի կավճանկարի մրցույթ:

Վեդու Ս.Աստվածածին եկեղեցու բակում կկատարվի համայնքի երեք մանկապարտեզների սաների օրհնություն: Եկեղեցու բակում ելույթ կունենա Սիսավանի պարային համույթը:

Մարմարաշենի Ս.Գևորգ եկեղեցու բակում երիտասարդաց միության կողմից կկազմակերպվեն կավճանկարչության մրցույթ, ազգային խաղեր: Նախատեսվում է նաև համերգային ծրագիր:

Արտաշատի Ս.Հովհաննես եկեղեցու բակում երիտասարդաց միության կողմից կկազմակերպվեն կավճանկարչության մրցույթ, ազգային խաղեր: Նախատեսվում է նաև համերգային ծրագիր:

Ներքին Դվինի Ս. Հարություն եկեղեցու բակում մանկապարտեզների սաների համար կկազմակերպվի կավճանկարչություն:

Մասիսի Ս. Թադեոս եկեղեցու բակում կկազմակերպվի կավճանկարչության մրցույթ:

Մասիսի Ս. Գևորգ եկեղեցում Մանուկների օրհնության կարգից հետո օրհնված խաչեր կբաժանվեն բոլոր փոքրիկներին:

Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցու բակում կկազմակերպվի համերգային ծրագիր: Ուրախ ժամանցը համայնքի, կիրակնօրյա դպրոցի և մանկատան սաների համար կշարունակվի մանկական սրճարանում: