Ավիավթար Թայլանդում. կան զոհեր
Թայլանդի Չա-Ամ լողափից մոտ 100 մետր հեռավորության վրա ջուրն է ընկել ուղևորներ տեղափոխող թեթև ինքնաթիռը։
Այս մասին հայտնել է Khaosod թերթը։
Հրատարակության տվյալներով՝ ավիավթարի հետևանքով հինգ մարդ մահացել է, իսկ մեկ այլ ուղևոր լուրջ վնասվածքներ է ստացել։ Տուժածը հոսպիտալացվել է։
Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայություններ։ Լրագրողները նշել են, որ ինքնաթիռի վթարի վայրի հեռավորության պատճառով փրկարարներին դժվար է հասնել դեպքի վայր։ Աշխատանքներն իրականացնելու համար լրացուցիչ ուժեր են ներգրավվել։