Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել WTA 250 կարգի մրցաշարըՎախեցնում են ընդդիմադիր ուժերի ավագանու թեկնածուներին. «Հրապարակ»Ռուսաստանը պատրաստ է քննարկել Հայաստանի հետ ռազմական համագործակցության ընդլայնումը. ԶախարովաԾավի խմելու ջրում սնդիկի հայտնաբերման գործը հասել է Փաշինյանին․ «Ժողովուրդ»Խտրականության «աստվածները» դատապարտում են. «Հրապարակ»Փաշինյանը Գերմանիա է մեկնում՝ խաղաղության մրցանակ ստանալու․ «Ժողովուրդ»Հայկ Սարգսյանի հարցն արդեն ՔՊ-ի վերահսկող հանձնաժողովում է. «Հրապարակ»Հայ առաքելական եկեղեցու դեմ հալածանքներին մասնակցողները անիծված կլինեն. Մարիա ԶախարովաԱպօրինի հանքերը բացահայտում են իրավապահները, իսկ վերահսկողները մրցանակներ են ստանում․ «Ժողովուրդ»Օրենքի ընդունումից հետո խաղացողների թիվն աճե՞լ է. «Հրապարակ»Ռուսաստանը երկու անգամ փորձել է խոցել իմ ինքնաթիռը. ԶելենսկիԱրա Բադոյանին կկալանավորեն և կտեղափոխեն ՔԿՀ․ «Ժողովուրդ»COP, հեծանիվ ու բյուջեից մսխվող միլիարդներ. ինչպես է փոշիանում պետության փողը. «Հրապարակ»Զախարովան Հայաստանի ԵՄ ձգտումը անվանել է անպարկեշտԾավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա. Անահիտ ԱվանեսյանԷդուարդ Շարմազանովը ցավակցել է «Արարատ-73»-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանի մահվան կապակցությամբԱրթուր Խաչատրյան․ «ՔՊ-ական Արման Եղոյանը միացավ հակադաշնակցական հիստերիային»Արարատ-Արմենիան հույսը դնում է նրանց վրա, դա պետք է հաշվի առնենք. Պրիսկեն՝ առաջիկա հանդիպման մասինՍոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՎրաստանի Եկամուտների և Քննչական ծառայությունների ղեկավարները հրաժարական են տվելՌԴ ՊՆ․ մեկ օրում Ռուսաստանի տարածքում խոցվել է 22 ուկրաինական ԱԹՍԱնուշ Էլբակյանը նշանակվել է ԱՄՆ առաջատար պարբերականներից մեկի՝ The Boston Globe-ի տեսառազմավարության ավագ տնօրենԲաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետՄիրզոյանը ներկայացրել է կառավարության նոր ծրագրի արտաքին քաղաքական առաջնահերթություններըԵրբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ եսՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԿայա Կալլասը հայտարարել է, որ պատրաստ է հեռախոսով խոսել Պուտինի կամ Լավրովի հետԷլցանցի անվտանգ և հուսալի շահագործումն ապահովելու համար պլանային անջատումներն անհրաժեշտ են․ ՀԷՑԵվրոպական խորհրդարանը աջակցել է Հայաստանի հետ առևտրի ազատականացմանըԱՄՆ-ը խափանել է ամերիկյան անօդաչու մակերևութային սարքը գրավելու Իրանի փորձը. CENTCOMՀՀ դեսպանը հանդիպել է ֆրանսահայ կինոռեժիսոր Սերժ Ավետիքյանին Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասանՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Չեռնոմորսկի և Իզմայիլի նավահանգիստներում գտնվող նավերինՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մեկնում է արձակուրդԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱրցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվելՀիմնանորոգման պատճառով սեպտեմբերի 16-ին կփակվի Ջերմուկի կամուրջըԱլիևը Եվրախորհրդարանն անվանել է «կոռուպցիոներների որջ»Չինաստանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի ՀայաստանՀայաստանը Լեհաստանում դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք է սահմանել«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էՔննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև առողջապահության ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՄԻՊ-ը և ԵԽ-ն համատեղ համաժողով են անցկացրել ազգային փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալՀԱՊԿ-ը պատրաստ է համագործակցել բոլոր երկրների և միավորումների հետ․ գլխավոր քարտուղարՀայտնաբերվել է 225 գրամ մարիխուանա, 110 գրամ կոկաին և խոշոր գումարՕվերչուկն ու Մոնղոլիայի փոխվարչապետը քննարկել են ԵԱՏՄ–Մոնղոլիա առևտրային համագործակցությունըԹրամփի հատուկ բանագնացը ժամանել է Մինսկ՝ Լուկաշենկոյի հետ բանակցություններիԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըԳեղադիրում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականները
Հասարակություն

Վտանգալից ուղղության մեջ ենք, դեպի անդունդ կընթանանք, պետք է համախմբվել․ Արամ Ա Վեհափառի պատգամը

Անթիլիասի Մայրավանքում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․

«Հայոց Ցեղասպանութեան 110 ամեակը որքան հեռու՝ այնքան ալ մօտ կ՚երեւի, որովհետեւ ժամանակի թաւալումը ո՛չ ցաւը կ՚ամոքէ, ո՛չ ալ պայքարի կրակը կը շիջուցանէ:

Լիբանանահայութիւնը Ապրիլ 24-ին կը համախմբուի Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Անթիլիասի Մայրավանքի սրբազան կամարներուն ներքեւ՝ մեր 1.5 միլիոն սրբարդասեալ նահատակներուն նուիրուած Սուրբ եւ Անմահ Պատարագի մատուցմամբ եւ բարեխօսական կարգով իր յարգանքի տուրքը մատուցելու: Առ այդ, նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Սրբազնագոյն Հայրապետին, Հինգշաբթի, 24 Ապրիլ 2025-ի առաւօտուն, Մայրավանքի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին մէջ Գերշ. Տ. Տաճատ Եպս. Աշըգեան (դիւանապետ Կաթողիկոսարանի) մատուցեց Սուրբ Պատարագը, որուն աւարտին, Հայրապետին հանդիսապետութեամբ, Սրբոց Նահատակաց յուշարձան-մատուռին դիմաց կատարուեցաւ Բարեխօսական Կարգ եւ ծաղկեպսակներու զետեղում։

Լիբանահայ կառոյցներու սկաուտական կազմերը գեղեցկօրէն զարդարած էին Մայրավանքի շրջափակը՝ իրենց շեփորախումբերով ու դրօշներով, եւ իրենց կարգապահութեամբ հարթեցին Մայր Տաճարէն յուշարձան-մատուռ թափօրին ճամբան եւ ծաղկեպսակներու զետեղման արարողութեան ընթացքին հետեւեցան: Նշենք, որ ծաղկեպսակներ զետեղեցին Լիբանանի մօտ Հայաստանի Հանրապետութեան դեսպանատունը, Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութեան (Ս.Դ.Հ.Կ.), Հայ Յեղափոխական Դաշնակցութեան (Հ.Յ.Դ.) եւ Ռամկավար Ազատական Կուսակցութեան (Ռ.Ա.Կ.) վերին մարմինները, բարեսիրական միութիւններ, մարմիններ, ինչպէս նաեւ օտար բարձրաստիճան պետական պատասխանատուներ եւ նախկին թէ ներկայ երեսփոխաններ ու նախարարներ։

Աւարտին, Նորին Սրբութիւնը իր հայրապետական պատգամը ուղղեց համայն հայութեան։ Ան ըսաւ, որ «Ապրիլ 24-ը սոսկ մեր նահատակները յիշելու օր չէ, այլ՝ ազգային ինքնաքննութեան ու ինքնաճանաչման օր է ու միաժամանակ՝ մեր ժողովուրդի բռնաբարուած իրաւունքները աշխարհին յիշեցնելու եւ մեր նահատակներու կտակին հաւատարմութեամբ մեր պահանջատիրական պայքարին նոր մղում տալու կոչ է»։

Նորին Սրբութեան պատգամը կը բովանդակէր, իր իսկ բառերով, «հինգ յիշեցումներ ու ընդգծումներ».-

1) Ողջ հայութիւնն է պահանջատէրը իր բռնաբարուած իրաւունքներուն: Ան յատկապէս շեշտեց, որ «իւրաքանչիւր հայ, ուր որ ալ գտնուի, ինչ պայմաններու մէջ ալ ապրի եւ ինչ հանգամանքի տէր ալ ըլլայ, պահանջատէ՛ր է: Այս ոգիով հայը աշխարհ կու գայ ու այս գիտակցութեամբ կը կազմաւորուի: Ես չեմ կրնար երեւակայել, որ այս երկրագունդին վրայ գտնուի իր երակներուն մէջ հայու արիւն կրող հայ մը, որ գիտակից չէ, թէ ինք Ցեղասպանութեան զոհ եւ իրաւատէր ժողովուրդի մը զաւակն է»։

2) Հայաստանն է իրաւատէրը հայ դատին: Այս հաստատումը Վեհափառ Հայրապետը բազմիցս ըսած ու ընդգծած է՝ Հայաստանի անկախութենէն առաջ եւ վերջ։ Այս հաստատումը կատարած է նաեւ Հայաստանը՝ վերանկախութեան եւ Ցեղասպանութեան 100 ամեակի համազգային հռչակագիրներով։ Ուստի, «հայ դատը անջատել Հայաստանէն, կը նշանակէ կտրել հայ դատը իր արմատներէն» կարեւորութեամբ նշեց Հայրապետը եւ ըսաւ, որ «Հայաստանէն հնչող նման մօտեցումներ խորապէս մտահոգիչ են: Պատմութիւն, քաղաքականութիւն ու դիւանագիտութիւն իրարու հետ շփոթելով ու զիրար հակադրելով, ինչպէս նաեւ պատմական Հայաստանի ու ներկայ Հայաստանի, Արագածի ու Արարատի եւ մեր ժողովուրդի հաւաքական յիշողութեան մէջ արմատացած եւ դարերու ընթացքին նուիրագործուած արժէքներուն ու իտէալներուն առնչութեամբ հակադրութիւններ ու հակասութիւններ ստեղծելով փաստօրէն ջուր կը մատակարարենք ոչ-բարեկամ երկիրներու ջաղացքներուն։ Հինգերորդ դարութեան մեր ժողովուրդը ըսաւ ու այսօ՛ր եւս նո՛յը կ՚ըսէ. «անկախօրէն ապրելու կամքէն մեզ ո՛չ ոք կրնայ խախտել. մեր իրաւունքներէն մեզ ո՛չ ոք կրայ շեղել»։

3) Հայաստան-Սփիւռք սերտ գործակցութիւնը ամուր հիմքը կը կազմէ մեր պահանջատիրական պայքարին: Հայաստան-Սփիւռք յարաբերութեան ու գործակցութեան անդրադառնալով՝ Արամ Ա. Կաթողիկոս կարեւորութեան նշեց, որ «դժբախտաբար, չկրցանք ընդհանրապէս հայ ժողովուրդը յուզող եւ յատկապէս հայ դատի հետապնդման աշխատանքներու գծով համահայկական մտածողութիւն ու ռազմավարութիւն զարգացնել այնպիսի կերպով, որ հայ ժողովուրդի երկու բեւեռներուն՝ Հայաստանին ու Սփիւռքին մօտեցումները ներդաշնակուին»։ Ուստի, այս մտահոգութիւններէն մեկնած, Նորին Սուրբ Օծութիւնը կարելիութիւն ու հրամայական նկատեց ազգային ու պետական շահերուն ներդաշնակումը, Հայաստանի պետութեան ու Սփիւռքի դերակատարութեան համադրումի ստեղծումը, ինչպէս նաեւ դերերու յստակեցումը ու աշխատանքներու բաժանումը։ Այլապէս, զգուշացուց Հայրապետը, եթէ «յիշեալ կարելիութիւններէն ու հրամայականներէն խուսափումը, Հայաստանը կրնայ առաջնորդել դէպի վտանգալից հորիզոններ եւ ազգը՝ դէպի ներքին բեւեռացումներ, որոնց նախանշանները սկսած են տեսանելի դառնալ»։

4) Քաղաքական ու իրաւական տարածքները հարկ է դարձնել կիզակէտը մեր պահանջատիրութեան: Այս կէտով Արամ Ա. Կաթողիկոս նշեց, որ քաղքական ու իրաւական դաշտերը իրարմէ տեսականօրէն անջատ են. սակայն, ներկայ աշխարհին մէջ անոնք իրարու հետ սերտօրէն առնչուած են, մէկը միւսը պայմանաւորելով՝ յարաբերաբար ազգային թէ շրջանային շահերուն, ուր դժբախտաբար բացակայ է իրաւունքն ու արդարութիւնը։ Ուստի, մեր մօտեցումը պէտք է ըլլայ իրատեսական։

5) Հայ ժողովուրդի հզօրութեան վահանը իր համախմբումն է: Վերջապէս, Սրբազնագոյն Հայրապետը խօսեցաւ մեր ազգը յուզող կարեւորագոյն երեւոյթին մասին՝ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ։ Ինչպէս իր նախկին պատգամներուն մէջ յայտնած էր, Հայրապետը այս անգամ եւս նշեց, որ այսօր մենք բարեկամ չունինք։ «Մեր ժողովուրդին միակ ու ճշմարիտ բարեկամը ի՛նքն է, իր զաւակներուն համախմբո՛ւմն է, Հայաստան-Սփիւռք համագործակցութի՛ւնն է»։ Եւ, ապա, բոլորին ուշադրութիւնը հրաւիրեց ամենակարեւորին. «կ’անդրադառնա՞նք արդեօք, որ մենք սկսած ենք իրարմէ հեռանալ, ներ-հայաստանեան, ներ-սփիւռքեան, ներ-կուսակցական, ներ-համայնքային ճեղքերու բազմացումը սկսած է տկարացնել մեր հաւաքական հաւատքը ու ջլատել մեր վճռակամութիւնը: Մենք սխալ ու վտանգալից ուղղութեան մէջ ենք, դէպի անդունդ կ’ընդանանք: Հետեւաբար, արթննանք այլեւս, համախմբուինք ու համախմբենք մեր ազգին ներուժը ի խնդիր Հայաստանի հզօրացման եւ մեր իրաւունքներու հետապնդման: Ուրիշ ճամբայ չունինք»։

«Ա՛յս է պատգամը մեր սրբացեալ նահատակներուն», եզրափակեց իր պատգամը Արամ Ա. Վեհափառ Հայրապետը։