Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել WTA 250 կարգի մրցաշարըՎախեցնում են ընդդիմադիր ուժերի ավագանու թեկնածուներին. «Հրապարակ»Ռուսաստանը պատրաստ է քննարկել Հայաստանի հետ ռազմական համագործակցության ընդլայնումը. ԶախարովաԾավի խմելու ջրում սնդիկի հայտնաբերման գործը հասել է Փաշինյանին․ «Ժողովուրդ»Խտրականության «աստվածները» դատապարտում են. «Հրապարակ»Փաշինյանը Գերմանիա է մեկնում՝ խաղաղության մրցանակ ստանալու․ «Ժողովուրդ»Հայկ Սարգսյանի հարցն արդեն ՔՊ-ի վերահսկող հանձնաժողովում է. «Հրապարակ»Հայ առաքելական եկեղեցու դեմ հալածանքներին մասնակցողները անիծված կլինեն. Մարիա ԶախարովաԱպօրինի հանքերը բացահայտում են իրավապահները, իսկ վերահսկողները մրցանակներ են ստանում․ «Ժողովուրդ»Օրենքի ընդունումից հետո խաղացողների թիվն աճե՞լ է. «Հրապարակ»Ռուսաստանը երկու անգամ փորձել է խոցել իմ ինքնաթիռը. ԶելենսկիԱրա Բադոյանին կկալանավորեն և կտեղափոխեն ՔԿՀ․ «Ժողովուրդ»COP, հեծանիվ ու բյուջեից մսխվող միլիարդներ. ինչպես է փոշիանում պետության փողը. «Հրապարակ»Զախարովան Հայաստանի ԵՄ ձգտումը անվանել է անպարկեշտԾավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա. Անահիտ ԱվանեսյանԷդուարդ Շարմազանովը ցավակցել է «Արարատ-73»-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանի մահվան կապակցությամբԱրթուր Խաչատրյան․ «ՔՊ-ական Արման Եղոյանը միացավ հակադաշնակցական հիստերիային»Արարատ-Արմենիան հույսը դնում է նրանց վրա, դա պետք է հաշվի առնենք. Պրիսկեն՝ առաջիկա հանդիպման մասինՍոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՎրաստանի Եկամուտների և Քննչական ծառայությունների ղեկավարները հրաժարական են տվելՌԴ ՊՆ․ մեկ օրում Ռուսաստանի տարածքում խոցվել է 22 ուկրաինական ԱԹՍԱնուշ Էլբակյանը նշանակվել է ԱՄՆ առաջատար պարբերականներից մեկի՝ The Boston Globe-ի տեսառազմավարության ավագ տնօրենԲաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետՄիրզոյանը ներկայացրել է կառավարության նոր ծրագրի արտաքին քաղաքական առաջնահերթություններըԵրբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ եսՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԿայա Կալլասը հայտարարել է, որ պատրաստ է հեռախոսով խոսել Պուտինի կամ Լավրովի հետԷլցանցի անվտանգ և հուսալի շահագործումն ապահովելու համար պլանային անջատումներն անհրաժեշտ են․ ՀԷՑԵվրոպական խորհրդարանը աջակցել է Հայաստանի հետ առևտրի ազատականացմանըԱՄՆ-ը խափանել է ամերիկյան անօդաչու մակերևութային սարքը գրավելու Իրանի փորձը. CENTCOMՀՀ դեսպանը հանդիպել է ֆրանսահայ կինոռեժիսոր Սերժ Ավետիքյանին Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասանՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Չեռնոմորսկի և Իզմայիլի նավահանգիստներում գտնվող նավերինՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մեկնում է արձակուրդԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱրցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվելՀիմնանորոգման պատճառով սեպտեմբերի 16-ին կփակվի Ջերմուկի կամուրջըԱլիևը Եվրախորհրդարանն անվանել է «կոռուպցիոներների որջ»Չինաստանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի ՀայաստանՀայաստանը Լեհաստանում դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք է սահմանել«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էՔննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև առողջապահության ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՄԻՊ-ը և ԵԽ-ն համատեղ համաժողով են անցկացրել ազգային փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալՀԱՊԿ-ը պատրաստ է համագործակցել բոլոր երկրների և միավորումների հետ․ գլխավոր քարտուղարՀայտնաբերվել է 225 գրամ մարիխուանա, 110 գրամ կոկաին և խոշոր գումարՕվերչուկն ու Մոնղոլիայի փոխվարչապետը քննարկել են ԵԱՏՄ–Մոնղոլիա առևտրային համագործակցությունըԹրամփի հատուկ բանագնացը ժամանել է Մինսկ՝ Լուկաշենկոյի հետ բանակցություններիԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըԳեղադիրում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականները
Հասարակություն

«Ճանաչի՛ր, ներողություն խնդրի՛ր, փոխհատուցի՛ր»․ Թուրքիայում գործող ՀԿ-ն հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի առթիվ

Թուրքիայում գործող «Մարդու իրավունքների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (ՀԿ) Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն է տարածել:

Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հայտարարության մեջ ընդգծվել է, որ անպատիժ մնացած հանցագործությունը դառնում է շարունակական, իսկ ժխտողականությունը՝ ցեղասպանությունը դարձնում անվերջանալի:

«Դահիճն արդարացվում է, զոհը՝ դառնում մեղադրյալ»:

Ըստ կազմակերպության հայտարարության՝ ցեղասպանությունից և դրա ժխտումից ի վեր Թուրքիայում արյունահեղությունը, արցունքներն ու ողբը չեն դադարում, քանի որ անպատժելիությունը շարունակում է դրսևորվել նոր հանցագործություններով, որոնք նույնպես անպատիժ են մնում։

«Ցեղասպանության ժխտումը ստիպում է զոհերի թոռներին իրենց առօրյայում վերապրել այն։ Ցեղասպանության ժխտումը նշանակում է հայերի նկատմամբ թշնամաբար տրամադրված խտրական սերունդներ դաստիարակել, զոհերի հիշատակն անվերջ վիրավորել և ստիպել, որ նրանց սերունդների վերքերն անընդհատ արնահոսեն։ Որպես ժխտմանը մեղսակից սերունդներ՝ մենք նույնպես դրա պատասխանատուն ենք և ապրում ենք դրա ծանր ամոթով»:

Հայտարարության մեջ նշվել է նաև, որ վերջին տարիներին գնալով աճում է ցեղասպանության կազմակերպիչների՝ Էնվեր, Թալեաթ, Ջեմալ փաշաների, և «Իթթիհադականության» հասցեին գովեստները, ինչը սնում է խտրականություն և պատճառ դառնում, որ նոր սերունդները շարունակաբար նմանատիպ գաղափարներով դաստիարակվեն։

Իթթիհադականություն – Հայոց ցեղասպանությունը կազմակերպած երիտթուրքերի իշխանական կուսակցության անունից ծագող գաղափարախոսություն. «İttihat ve Teraki Cemiyeti»

Նշվել է նաև, որ Թուրքիայում ապրող հայերը ստիպված ապրում են ցեղասապանությունը հերքողների կողքին, իսկ իրենց նախնիների հողերից  հեռու ապրող հայերն անընդհատ կրում իրենց նախնիների հիշողության հանդեպ վիրավորանքը:

Հայտարարությունում ցեղասպանությունը բացատրվել է ոչ միայն սարսափազդու կոտորածններով ու աննկարագրելի բռնություններով, այլև կողոպուտներով, թալաններով, ավարներով ու հսկայածավալ գողություններով։

«Այդ թալանը չի սահմանափակվում ցեղասպանության զոհերի  առգրավված անհաշվելի անշարժ գույքով, արհեստանոցներով, այգիներով, արտերով, առանձնատներով, տներով, հիվանդանոցներով, վանական համալիրներով և եկեղեցապատկան տարածքներով։ Թալանը նաև առնչվում է մի թեմայի, որի մասին քիչ են խոսում, որի մասին քիչ գիտեն։ Այն վերաբերում է սպանված հայերի բանկային հաշիվների և արժեքավոր իրերի առգրավմանը։ Այս կողոպուտի արժեքը 1915-ի փողով 22 միլիոն դոլար է հաշվվում», – նշված է հայտարարության մեջ։

Հիշյալ ՀԿ-ն նշել է նաև, որ 2005-ից ի վեր ամեն ապրիլի 24-ին նույն պահանջն են հնչեցնում. վերջ դնե՛լ ժխտողականությանն ու ընդունե՛լ մեղքը՝ ամբողջ իրավական հետևանքներով:

«Քանի որ միայն այդ ժամանակ գետերով հոսող, հովիտներում իրար վրա դիզված, ժայռերից նետված, ծովերում խեղդված, արժանապատվորեն չթաղված անգերեզման մեռելների հոգիները հանգիստ կգտնեն և արդարությունը կհաղթի: Հակառակ պարագայում ցեղասպանության անեծքն այս հողերի վրայից չի վերանա,  Թուրքիան լավ օր չի տեսնի»:

Հայտարարությունն ամփոփվել է ապրիլքսանչորսյան ուղերձ-պահանջով. այս անգամ ևս կրկնում ենք՝ ճանաչի՛ր, ներողություն խնդրի՛ր, փոխհատուցի՛ր։

Աղբյուրը՝ Ermenihaber.am: