Փաշինյանը պետք է դատապարտեր Ադրբեջանի կրակոցները՝ հայկական կողմին ուղղված, այլ ոչ թե նրանց դրոշներն այրելը. Թանդիլյան
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը պնդում է՝ Նիկոլ Փաշինյանը վաղուց չի արտահայտում հայ ժողովրդի հավաքական ինքնությունը։
«Նա վաղուց կապ չունի հայ ժողովրդի հետ»,- Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Թանդիլյանի խոսքով՝ ՔՊ-ականները զավթել են իշխանությունը ու փորձում են պահպանել իրենց կենսաբանական գոյությունը։
«Եթե մենք չսթափվենք՝ մեզ ծանր օրեր են սպասվում»,- նշեց նա։
Ինչ վերաբերվում է Փաշինյանի հայտարարությանը, որով նա դատապարտում է Ադրբեջանի և Թուրքիայի դրոշներն այրելու երևույթը, ապա Մանե Թանդիլյանը նկատում է. «Նա պետք է դատապարտեր Ադրբեջանի կրակոցները՝ հայկական կողմին ուղղված, այլ ոչ թե դրոշներն այրելը»: