Ստամբուլում հզոր երկրաշարժի հետևանքով տուժածների թիվն ավելանում է
Ստամբուլում 6,0 բալ ուժգնությամբ ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանել է Ստամբուլ և խորհրդակցություն է անցկացրել երկրաշարժի հետևանքների վերաբերյալ:
Ստամբուլում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով տուժածների թիվը հասել է 236-ի, հայտարարել է Թուրքիայի առողջապահության նախարար Քեմալ Մեմիշօղլուն։
«Երկրաշարժից հետո մեր 236 քաղաքացի տուժել է հիմնականում տներից խուճապի հետևանքով ցած նետվելու պատճառով»,- ասվում է նրա հայտարարությունում։
Նա հավելել է, որ շենքի փլուզման հետևանքով տուժածներ չկան։