Կիևի վրա ռուսական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի, ավելի քան 60 մարդ վիրավորվել է
Կիևի վրա ռուսական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի, ավելի քան 60 մարդ վիրավորվել է։
Այս մասին Telegram-ում հայտնել է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
«Նախնական տվյալներով՝ զոհվել է 9 մարդ, 63-ը՝ վիրավորվել, 42-ը հոսպիտալացվել է, այդ թվում՝ 6 երեխա»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Տեղեկությունների համաձայն՝ բնակելի շենքերում ավերածություններ են եղել, փլատակների տակ մարդկանց որոնողական աշխատանքներն այս պահին շարունակվում են։