Փաշինյանն իրականում ընդդիմությանը փորձում է մղել «փակուղի». Քաղաքական վերլուծաբանԿոտայքի մարզում կասեցվել է լցակայանի գործունեությունը. հայտնաբերվել են չստուգաչափված չափիչ միջոցներԱյն, ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ․ Լևոն ՔոչարյանՈրպես Միչիգանի հաջորդ սենատոր՝ ես հանդես կգամ հայ ժողովրդի խաղաղության, արժանապատվության, անվտանգության և ինքնորոշման օգտին. Աբդուլ Էլ-ՍայեդՆոյեմբերի 5-ից դեկտեմբերի 28-ը «Լամբադա» կամրջի ստորին հատվածում գիշերային ժամերին երթևեկությունը կսահմանափակվիԳյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է դիմորդների ուսումն անվճար կազմակերպելու նպատակով կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)Ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքերի քննությունը․ Արթուր Պողոսյանի հայտարարություններն ավելի շատ հարցեր են առաջացնում, քան պատասխաններԿողբավան գյուղի տարածքում իրայանացվել է ապoրինի արդյունահանում (տեսանյութ)Կարո՞ղ է հայ բժիշկը փոխել Ժնևի խաղի կանոնները․ Health Policy Watch-ի անդրադարձըԱմենուր թանկացումներ են. սա՞ էր «հպարտ» քաղաքացիներին խոստացված բարեկեցությունը․ Գառնիկ ԴանիելյանԶելենսկին ուկրաինացիներին ոչնչացնում է իր սիրելի «խաղալիքի»՝ մսաղացի միջոցով. ԶախարովաԿենսաչափական համակարգի ներդրումը ավելի է մերձեցնում ՀՀ-ն և Եվրոպական միությունը. ԵՄ հայաստանյան գրասենյակՇատ կուզեի ոսկե մեդալ նվաճել, բայց այս պահին ունենք այս արդյունքը. Վազգեն ԹևանյանԱնկարայում բարոյականության և հասարակական կարգի խախտման մեղադրանքով ձերբակալվել է 34 ռուսաստանցի կինՎեհափա՛ռ Տեր, դուք սովորեցնում եք, որ հոգևորականի ուժը երբեմն ոչ թե պատասխանելու, այլ լռությամբ համբերելու, ոչ թե հակադարձելու, այլ աղոթքով տոկալու մեջ է. Տեր ՄանուկՈւրցաձորում տեղադրված տեսաթակարդները ֆիքսել են 8-րդ կովկասյան հովազին (տեսանյութ)Մարդիկ խելքները գդալով չեն կերել, որ գնան ու «ալիևյան սահմանադրությանը» սատարեն. Արման ԱբովյանՀայ զինծառայողի խոշտանգման և սպանության համար Ադրբեջանի պատասխանատվությունը հաստատող ՄԻԵԴ վճիռը վերջնական է դարձելԿասեցվել է Վահան բնակավայրի «Պանիր Լոռի» արտադրատեսակի արտադրությունըԳագիկ Ծառուկյանի գործը շինծու և քաղաքական հետապնդում է. ՄամիջանյանՆիկոլ Փաշինյանը մտածում է, թե իր հավ խելքով ինչ-որ բանի կհասնի. չի՛ լինելու. Նարեկ ԿարապետյանԱվտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք. ԱվանեսյանԱյն տպավորությունն էր, որ ԱԱԾ-ից եկել էին Նարեկի ծննդյան օրվա նվերները զննելու. Նարեկ Կարապետյանի մայրն անդրադարձել է այսօրվա իրադարձություններինԻնձ պետք չէր գործի նյութերին ծանոթանալ, որպեսզի կարծիք կազմեի Գագիկ Ծառուկյանի մասին ու հասկանայի՝ այն, ինչ վերագրվում է նրան՝ սուտ է. կինոռեժիսոր
ԱԱԾ աշխատակիցները քիչ առաջ իրենց հետ տարան «Ուժեղ Հայաստան»–ի առաջնորդ Սամվել Կարապետյանին
ՀՖՖ արտահերթ ժողովում փոխվել է կանոնադրությունըԲոլոր փաստերը, ձայնագրությունները խոսում են այն մասին, որ Գագիկ Ծառուկյանն անմեղ է. Էդուարդ ՇարմազանովՈւկրաինան հարվածել է Ռուսաստանում գտնվող Ozon-ի խոշորագույն կենտրոններից մեկինԱրփինե Սարգսյանը բացառում է քաղաքացիների տվյալների արտահոսքը կենսաչափական անձնագրերի համակարգի ներդրումից հետոԶելենսկին Մելանյա Թրամփին պարգևատրել է Իշխանուհի Օլգայի I աստիճանի շքանշանովՍա հենց այն «առաջարկն» է, որը Նիկոլ Փաշինյանը խոստացել էր անել ընդդիմությանը՝ նոր Սահմանադրության ընդունման համատեքստում․ ՍուրենյանցՊապոյանը 3 օրով գործուղվել է ՇվեյցարիաԱրմավիրում բախվել են 5 մեքենա. կա վիրավnրԲելառուսի Անվտանգության խորհրդում հայտարարել են ՀԱՊԿ ամբողջ սահմանով բարդ իրավիճակի մասինԳագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը. ՈւՂԻՂՄենք պատ ենք դրել Ալիևի սահմանադրության առաջ․ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր (տեսանյութ)«Գարեգին Նժդեհ» մետրոյի կայարանում երկու անցակետ ժամանակավորապես չի գործիՈ՛չ ԳՇ պետը, ո՛չ Պապիկյանը ո՛չ էլ փոխնախարարը պատասխան չունեն բանակում մահերի աճի հետ կապվածԵվրոպական երկրներին կործանում է սպառնում . Դոնալդ ԹրամփՋրափի գյուղի տարածքում 41-ամյա վարորդը «Toyota Land Cruiser»-ով բшխվել է էլեկտրասյանը և հայտնվել դաշտում․ կա վիրավnրՆախնական տվայլներով՝ Ուշիի ոլորաններում ողբերգական վթարի պատճառը եղել է մեքենայի արգելակման խնդիրը. ՆԳ նախարարԳՇ պետը՝ բանակում մահերի մասինԲացառապես քաղաքական պատվեր է, չարժե իրավաբանություն փնտրել. Վարդևանյանը՝ խուզարկությունների մասինՊահանջում ենք ազատ արձակել կեղծ մեղադրանքների հիման վրա հարուցված քրեական գործերով հետապնդվող բոլոր անձանց․ հայտարարությունԱմերիկացիները «ոչ» ասացին պшտերազմին. ՂալիբաֆՄիգուցե՞ մեր երկրին արտաքին անվտանգություն պետք չէ՝ ՆԳՆ-ն մի քանի հոգու անվտանգությո՞ւն պետք է ապահովի. Ղազարյանը՝ ՆԳՆ-ի ֆինանսավորումը 44%-ով ավելացնելու մասինՌուսաստանը ծանր հարվածել է հասցնում Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներինՏիգրան Սիմոնյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալՆոյեմբերի 5-8-ին օդի ջերմաստիճանը Հայաստանի ողջ տարածքում կնվազի 8-10 աստիճանովԻշխանությունները 2027 թվականին ՆԳՆ-ի ծախսերը կավելացնեն 40%-ով. պետբյուջեի նախագիծ
Միջազգային

Եվրոպական երկրների մի խումբ պատգամավորներ քննադատել են Կայա Կալասի առաջիկա այցն Ադրբեջան

Եվրոպական խորհրդարանի և եվրոպական տարբեր երկրների խորհրդարանների մի խումբ պատգամավորներ մտահոգություն են հայտնել և քննադատել են Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին ապրիլի 25-ին Ադրբեջան կատարելիք պաշտոնական այցի առնչությամբ։

Այս մասին պատգամավորները գրառումներ են կատարել X-ի իրենց միկրոբլոգներում։

Եվրախորհրդարանի կիպրացի պատգամավոր Լուկաս Ֆորլասն իր գրառման մեջ նշել է․ «Կայա Կալասի` ապրիլի 25-ի Ադրբեջան կատարելիք այցը լուրջ մտահոգություններ է առաջացնում։ Այս այցը տեղի է ունենում Ադրբեջանի շարունակական անդրսահմանային բռնության, հայ խաղաղ քաղաքացիների անօրինական կալանավորման և Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության դեմ ուղղված բացահայտ սպառնալիքների ֆոնին»:

Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Իզաբել Սանտյագոն, իր հերթին, գրել է, որ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին սկանդալային է իմանալ, որ ԵՄ բարձր ներկայացուցիչն ապրիլի 25-ին մեկնում է Ադրբեջան, մինչ հայ բանտարկյալները գտնվում են Բաքվի բանտերում։

Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ֆրանսեսկ Մարկ Ալվարոն իր գրառման մեջ նշել է, որ ապրիլի 25-ին ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի այցը Բաքու մեծ մտահոգության տեղիք է տալիս․ «Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը վատ է, և այս այցը կարող է վնասել ԵՄ-ի և Հայաստանի միջև հարաբերություններին՝ առանցքային գործընկերոջ, որն ամուր նվիրվածություն ունի խաղաղությանը»:

Իսպանիայի խորհրդարանի մեկ այլ պատգամավոր Ջոն Ինյարիտուն, մասնավորապես, գրել է․ «Մինչ Ադրբեջանը խախտում է մարդու իրավունքները և միջազգային իրավունքը, Կայա Կալասը պաշտոնական այցով մեկնում է Բաքու։ Կովկասի մյուս երկրները նպաստում են ժողովրդավարությանը և խաղաղությանը, սակայն ԵՄ-ն առաջնահերթություն է տալիս ավտորիտար և ագրեսիվ բռնապետությանը»:

Գերմանիայի Բունդեսթագի նախկին պատգամավոր Միքայել Ռոթն էլ իր գրառման մեջ հարց է ուղղել Կայա Կալասին, թե արդյոք Եվրոպայի համար գազն ավելի կարևոր է, քան եվրոպամետ հանձնառությունը։

«Դուք այցելում եք Բաքվի ավտորիտար ռեժիմ՝ խուսափելով Երևանի ժողովրդավարությունից: Մինչդեռ Ադրբեջանը մերժում է մեր արժեքները, Հայաստանը մոտենում է Եվրոպական միությանը: Ինչպե՞ս է ռազմավարական մտածողության վիճակը Բրյուսելում»,-գրել է նախկին պատգամավորը: