Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել WTA 250 կարգի մրցաշարըՎախեցնում են ընդդիմադիր ուժերի ավագանու թեկնածուներին. «Հրապարակ»Ռուսաստանը պատրաստ է քննարկել Հայաստանի հետ ռազմական համագործակցության ընդլայնումը. ԶախարովաԾավի խմելու ջրում սնդիկի հայտնաբերման գործը հասել է Փաշինյանին․ «Ժողովուրդ»Խտրականության «աստվածները» դատապարտում են. «Հրապարակ»Փաշինյանը Գերմանիա է մեկնում՝ խաղաղության մրցանակ ստանալու․ «Ժողովուրդ»Հայկ Սարգսյանի հարցն արդեն ՔՊ-ի վերահսկող հանձնաժողովում է. «Հրապարակ»Հայ առաքելական եկեղեցու դեմ հալածանքներին մասնակցողները անիծված կլինեն. Մարիա ԶախարովաԱպօրինի հանքերը բացահայտում են իրավապահները, իսկ վերահսկողները մրցանակներ են ստանում․ «Ժողովուրդ»Օրենքի ընդունումից հետո խաղացողների թիվն աճե՞լ է. «Հրապարակ»Ռուսաստանը երկու անգամ փորձել է խոցել իմ ինքնաթիռը. ԶելենսկիԱրա Բադոյանին կկալանավորեն և կտեղափոխեն ՔԿՀ․ «Ժողովուրդ»COP, հեծանիվ ու բյուջեից մսխվող միլիարդներ. ինչպես է փոշիանում պետության փողը. «Հրապարակ»Զախարովան Հայաստանի ԵՄ ձգտումը անվանել է անպարկեշտԾավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա. Անահիտ ԱվանեսյանԷդուարդ Շարմազանովը ցավակցել է «Արարատ-73»-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանի մահվան կապակցությամբԱրթուր Խաչատրյան․ «ՔՊ-ական Արման Եղոյանը միացավ հակադաշնակցական հիստերիային»Արարատ-Արմենիան հույսը դնում է նրանց վրա, դա պետք է հաշվի առնենք. Պրիսկեն՝ առաջիկա հանդիպման մասինՍոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՎրաստանի Եկամուտների և Քննչական ծառայությունների ղեկավարները հրաժարական են տվելՌԴ ՊՆ․ մեկ օրում Ռուսաստանի տարածքում խոցվել է 22 ուկրաինական ԱԹՍԱնուշ Էլբակյանը նշանակվել է ԱՄՆ առաջատար պարբերականներից մեկի՝ The Boston Globe-ի տեսառազմավարության ավագ տնօրենԲաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետՄիրզոյանը ներկայացրել է կառավարության նոր ծրագրի արտաքին քաղաքական առաջնահերթություններըԵրբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ եսՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԿայա Կալլասը հայտարարել է, որ պատրաստ է հեռախոսով խոսել Պուտինի կամ Լավրովի հետԷլցանցի անվտանգ և հուսալի շահագործումն ապահովելու համար պլանային անջատումներն անհրաժեշտ են․ ՀԷՑԵվրոպական խորհրդարանը աջակցել է Հայաստանի հետ առևտրի ազատականացմանըԱՄՆ-ը խափանել է ամերիկյան անօդաչու մակերևութային սարքը գրավելու Իրանի փորձը. CENTCOMՀՀ դեսպանը հանդիպել է ֆրանսահայ կինոռեժիսոր Սերժ Ավետիքյանին Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասանՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Չեռնոմորսկի և Իզմայիլի նավահանգիստներում գտնվող նավերինՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մեկնում է արձակուրդԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱրցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվելՀիմնանորոգման պատճառով սեպտեմբերի 16-ին կփակվի Ջերմուկի կամուրջըԱլիևը Եվրախորհրդարանն անվանել է «կոռուպցիոներների որջ»Չինաստանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի ՀայաստանՀայաստանը Լեհաստանում դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք է սահմանել«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էՔննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև առողջապահության ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՄԻՊ-ը և ԵԽ-ն համատեղ համաժողով են անցկացրել ազգային փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալՀԱՊԿ-ը պատրաստ է համագործակցել բոլոր երկրների և միավորումների հետ․ գլխավոր քարտուղարՀայտնաբերվել է 225 գրամ մարիխուանա, 110 գրամ կոկաին և խոշոր գումարՕվերչուկն ու Մոնղոլիայի փոխվարչապետը քննարկել են ԵԱՏՄ–Մոնղոլիա առևտրային համագործակցությունըԹրամփի հատուկ բանագնացը ժամանել է Մինսկ՝ Լուկաշենկոյի հետ բանակցություններիԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըԳեղադիրում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականները
Հասարակություն

110 տարի անց Ադրբեջանի նպատակները նույնն են՝ վերացնել հայկական գոյությունը

Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակի և «Ազգային» պատմամշակութային ՀԿ-ի համատեղ հայտարարությունը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ.

 

2025 թվականի ապրիլի 24-ին մենք կանգնած ենք Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի նախաշեմին՝ որպես ոչ միայն հիշատակի և խոնարհման օր, այլև որպես խարազանող ու դատապարտող հիշեցում` մարդկության դեմ իրականացված ոճրագործության մասին։Մեկուկես միլիոն անմեղ հայերի` պետականորեն կազմակերպված բնաջնջման այս տարելիցը մեզ պարտադրում է միևնույն հարցը կրկին ու կրկին՝ ինչու՞ մինչ այսօր արդարությունը մնում է կույր, իսկ ոճրագործները՝ ազատ ու գազանաբարո։

1915-1923 թվականներին Օսմանյան, այնուհետև Հանրապետական Թուրքիան ոչ միայն ոչնչացրեց մի ամբողջ ժողովուրդ, այլ փորձեց ջնջել նրա Հիշողությունն ու ինքնությունը։ Ավերվեցին եկեղեցիներ, վանքեր, դպրոցներ, հազարավոր ձեռագիր մատյաններ, գողացվեցին ու ոչնչացվեցին մշակութային արժեքներ՝ այդ ամենը նպատակ ունենալով ջնջել հայկական անունը Հայկական լեռնաշխարհից։ Սա ոչ թե միայն ցեղասպանություն էր, այլ քաղաքակրթական հանցագործություն։

Սակայն ամենասարսափելին այն է, որ այս ոճիրը ոչ միայն երբեք պատշաճ դատապարտում չստացավ, այլ նաև դարձավ նախադեպ նոր ցեղասպանությունների և զանգվածային բռնությունների համար, որի արձագանքները դրսևորվեցին նաև 20-րդ դարի վերջին` աշխարհի տարբեր տարածաշրջաններում` Սիրիա, Դարֆուր, Կամբոջա, Ռուանդա…և շարունակվում է 21-րդ դարում։ Ցեղասպանության ժառանգությունը շարունակվեց և խորացավ «Ադրբեջանի» կողմից՝ թուրքական ցեղասպան քաղաքականության պատվերով կատարելու ցինիկ պատրաստակամությամբ։

Մենք չենք մոռացել, չենք մոռանալու, և չենք լռելու՝

  • 1918 թ. Բաքվի հայերի կոտորածը,
  • 1920 թ. Շուշիի ջարդը,
  • 1988 թ. Սումգայիթում և Գանձակում հայերի դաժան սպանությունները,
  • 1990 թ. Բաքվի վերջին կոտորածը,
  • 1991-1992 թթ. «Օղակ» ահաբեկչական գործողությունը,
  • 1992 թ. Մարաղայի կոտորածը,
  • Գուրգեն Մարգարյանի դաժանաբար մարդասպանության հերոսացումը Բուդապեշտում, երբ մարդանման հրեշը նախապես պատրաստված ու կանխամտածված ` կացնի 16 հարվածով սպանել էր քնած հայ սպային,
  • 2016 և 2020 թթ. պատերազմական հանցագործությունները Արցախի դեմ,
  • 2022-2023 թթ. Արցախի շրջափակումը, էթնիկ զտումն ու բռնազավթումը,
  • և մինչ օրս շարունակվող մշակութային ցեղասպանությունը։

Այս ամենը հնարավոր դարձավ միայն միջազգային անտարբերության, երկակի ստանդարտների ու լուռ մեղսակցության պայմաններում։

Այսօր՝ հարյուր տասը տարի անց, նույն մեթոդները, նույն ատելությունը, նույն նպատակները՝ վերացնել հայկական գոյությունը, իրականանում են արդեն Ադրբեջանի կողմից՝ Եվրոպայի և արևմտյան «մարդասիրական արժեքների» լուռ դիտակտիվությամբ։

Արդյո՞ք միջազգային հանրությունն այսքանից հետո դեռ իրավունք ունի խոսել մարդու իրավունքներից, եթե չի կարողանում ճանաչել ու պատժել մեկ դար շարունակվող ցեղասպանությունը։ Արդյո՞ք քաղաքակրթություն է այն, որը չի կարող կանգնեցնել պատմության կրկնությունը։

2023 թվականի սեպտեմբերի «Ադրբեջանի» հարձակումը և Արցախի բռնազավթումը՝ ուղեկցված 150,000 արցախահայերի բռնի տեղահանությամբ, մարդկության հանդեպ նորագույն հանցագործություն էր, որի միակ պատասխանը դարձյալ լռությունն էր։ Արցախի մշակութային ժառանգության նկատմամբ իրականացվող համակարգված վանդալիզմը, խաչքարերի, եկեղեցիների, գերեզմանոցների ոչնչացումը, պատմության կեղծումը բնութագրվում են որպես շարունակվող մշակութային ցեղասպանություն՝ այդ ամենը իրականացվում է պետական քաղաքականության մակարդակով, Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության ուղիղ հրահանգով։

Այսօր մենք չենք հիշատակում միայն զոհերին, մենք մեղադրում ենք՝

  • Թուրքիային՝ ցեղասպանության կազմակերպման և մերժման,
  • «Ադրբեջանին»՝ շարունակական էթնիկ զտումների ու մշակութային ոչնչացման համար,
  • և միջազգային հանրությանը՝ համակերպման, լռության ու արդարության բացակայության համար։

Մենք չենք խնդրում, մենք պահանջում ենք․

  • Ցեղասպանության լիարժեք ճանաչում և դատապարտում,
  • Մշակութային ցեղասպանության փաստերի միջազգային գնահատում և արձագանք,
  • Պատժամիջոցներ ոճրագործ պետությունների նկատմամբ,
  • Զրկված ժողովրդի՝ Արցախի հայության իրավունքների պաշտպանություն,
  • Հայկական մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային մեխանիզմների ներգրավում։

Հիշում ենք՝ դատապարտելու համար։

Պահանջում ենք՝ անարդարությունը վերացնելու և մարդկության դեմ գործադրված ոճիրների` ցեղասպանության հետագա շարունակականության դեմ պայքարելու և կանխարգելելու համար։

Պաշտպանում ենք՝ ապագայի համար։