Զինվորական կարգով հողին հանձնեցին Արցախում զոհված Հովհաննեսի մարմինը. (լուսանկարներ)
Արցախում, պաշտոնական վարկածով, զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով մարտի 17-ին զոհված 19-ամյա Հովհաննես Հարությունյանի մարմինն այսօր զինվորական կարգով հողին հանձնեցին Արգածոտնի մարզի Մուղնի գյուղում:
Newspress.am-ի հետ զրույցում նրա հարազտները նշեցին, հետևելու են քրեական գործի ընթացքին, պահնջելու են, որպեսզի Հովհաննեսի մահի իրական պատճառները հայտնեն, քանի որ բացառում են, որ նա կարող էր զենքի հետ անփույթ վարվել:


