Միլիոնների պարգեւավճար կստանան. «Հրապարակ»Ինչ ունեցվածք ունի դատավոր Տարոն Նազարյանը․ «Ժողովուրդ»Իսրայելի բանակը Գազայում ոչնչացրել է «Համաս»-ի բրիգադի հրամանատարինԱյսօր՝ մինչև ժամը 17:0-ը, որոշ հասցեներում լույս չի լինիՔՊ ողջ թիմը պայքարում է Էդգար Ղազարյանի դեմ․ «Ժողովուրդ» ՔՊ-ում կարծիքները կիսվել են. Ղալումյա՞ն, թե՞ Մխիթարյան. «Հրապարակ»ՔՊ վարչությունում քննարկման հիմնական թեմաներից մեկը դարձել է Հայկ Սարգսյանի վարքագիծը. «Ժողովուրդ»Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել WTA 250 կարգի մրցաշարըՎախեցնում են ընդդիմադիր ուժերի ավագանու թեկնածուներին. «Հրապարակ»Ռուսաստանը պատրաստ է քննարկել Հայաստանի հետ ռազմական համագործակցության ընդլայնումը. ԶախարովաԾավի խմելու ջրում սնդիկի հայտնաբերման գործը հասել է Փաշինյանին․ «Ժողովուրդ»Խտրականության «աստվածները» դատապարտում են. «Հրապարակ»Փաշինյանը Գերմանիա է մեկնում՝ խաղաղության մրցանակ ստանալու․ «Ժողովուրդ»Հայկ Սարգսյանի հարցն արդեն ՔՊ-ի վերահսկող հանձնաժողովում է. «Հրապարակ»Հայ առաքելական եկեղեցու դեմ հալածանքներին մասնակցողները անիծված կլինեն. Մարիա ԶախարովաԱպօրինի հանքերը բացահայտում են իրավապահները, իսկ վերահսկողները մրցանակներ են ստանում․ «Ժողովուրդ»Օրենքի ընդունումից հետո խաղացողների թիվն աճե՞լ է. «Հրապարակ»Ռուսաստանը երկու անգամ փորձել է խոցել իմ ինքնաթիռը. ԶելենսկիԱրա Բադոյանին կկալանավորեն և կտեղափոխեն ՔԿՀ․ «Ժողովուրդ»COP, հեծանիվ ու բյուջեից մսխվող միլիարդներ. ինչպես է փոշիանում պետության փողը. «Հրապարակ»Զախարովան Հայաստանի ԵՄ ձգտումը անվանել է անպարկեշտԾավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա. Անահիտ ԱվանեսյանԷդուարդ Շարմազանովը ցավակցել է «Արարատ-73»-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանի մահվան կապակցությամբԱրթուր Խաչատրյան․ «ՔՊ-ական Արման Եղոյանը միացավ հակադաշնակցական հիստերիային»Արարատ-Արմենիան հույսը դնում է նրանց վրա, դա պետք է հաշվի առնենք. Պրիսկեն՝ առաջիկա հանդիպման մասինՍոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՎրաստանի Եկամուտների և Քննչական ծառայությունների ղեկավարները հրաժարական են տվելՌԴ ՊՆ․ մեկ օրում Ռուսաստանի տարածքում խոցվել է 22 ուկրաինական ԱԹՍԱնուշ Էլբակյանը նշանակվել է ԱՄՆ առաջատար պարբերականներից մեկի՝ The Boston Globe-ի տեսառազմավարության ավագ տնօրենԲաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետՄիրզոյանը ներկայացրել է կառավարության նոր ծրագրի արտաքին քաղաքական առաջնահերթություններըԵրբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ եսՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԿայա Կալլասը հայտարարել է, որ պատրաստ է հեռախոսով խոսել Պուտինի կամ Լավրովի հետԷլցանցի անվտանգ և հուսալի շահագործումն ապահովելու համար պլանային անջատումներն անհրաժեշտ են․ ՀԷՑԵվրոպական խորհրդարանը աջակցել է Հայաստանի հետ առևտրի ազատականացմանըԱՄՆ-ը խափանել է ամերիկյան անօդաչու մակերևութային սարքը գրավելու Իրանի փորձը. CENTCOMՀՀ դեսպանը հանդիպել է ֆրանսահայ կինոռեժիսոր Սերժ Ավետիքյանին Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասանՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Չեռնոմորսկի և Իզմայիլի նավահանգիստներում գտնվող նավերինՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մեկնում է արձակուրդԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱրցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվելՀիմնանորոգման պատճառով սեպտեմբերի 16-ին կփակվի Ջերմուկի կամուրջըԱլիևը Եվրախորհրդարանն անվանել է «կոռուպցիոներների որջ»Չինաստանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի ՀայաստանՀայաստանը Լեհաստանում դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք է սահմանել«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էՔննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև առողջապահության ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր
Հասարակություն

Մերժելով պատմությունն ու արդարությունը ուրացող բոլոր դավաճաններին՝ միասին ապացուցելու ենք հանցագործների պատժի անխուսափելիությունը

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման հայտարարությունը.

«2025 թվականի ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցն է՝ բեկումնային պահ անվտանգության և ինքնիշխանության պահպանման մարտահրավերների փակուղում հայտնված համայն հայության համար։ Թուրքական յաթաղանի  1,5 միլիոն սրբադասված մեր զոհերի ու Արևմտյան Հայաստանի անանց կորստի ցավին գումարվել են Արցախի լիակատար բռնազավթումն ու ցեղասպանական հայաթափումը: Ալիևյան միջազգային հանցագործ վարչախմբի կողմից։ 150 հազար արցախցի բռնագաղթվածների ծանրագույն խնդիրները, Բաքվի բանտերում, ապօրինի դատերում կեղեքվող և խոշտանգումների ենթարկվող հայ պատանդների ազատ արձակման հարցերը, որոնք ահագնացել են Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունների ապիկար ու ազգադավ քաղաքականության հետևանքով: Ավելին, խնդիրները լուծում ստանալու փոխարեն ավելի են խորանում՝ հային հայի դեմ դուրս բերելով, ուրացումի ու դավաճանության քարոզը վերածելով պետական «գաղափարախոսության», պաճուճելով այն կեղծ խաղաղասիրության, թշնամուն անվերապահ հպատակվելու կոչերով։

Ցեղասպան թուրք-ադրբեջանական ուժերի պահանջով ՀՀ սահմանադրություն են պատրաստվում փոխել՝ ուրանալով ՀՀ անկախության հռչակագրի բարձրագույն արժեքները, Արցախյան ինքնորոշման իրավունքի պայքարը, Հայոց ցեղասպանության պահանջատիրությունը՝ անգամ կասկածի ենթարկելով Ցեղասպանության միջազգայնորեն ճանաչված իրողությունն ու Թուրքիայի մեղավորության հանգամանքը։

«Միասին» հասարակական-քաղաքական, այլընտրանքային շարժումն արձանագրում է՝ պատմության քառուղիներում ցեղասպանություն վերապրած մեր ազգը կարողացել է ոտքի կանգնել բացառապես ազգային ինքնության իր հիմնասյուների վրա հենվելով, Հայ դատի  ու պահանջատիրության, հանուն անկախ պետականության պայքարի ու հիշողության շնորհիվ։

Արցախյան հիմնահարցի կարգավորման էջը չի փակվի այնքան ժամանակ, քանի դեռ չենք վերականգնել արդարությունը՝ արցախահայության ինքնորոշման իրավունքի լիակատար իրացումը, մեր հայրենակիցների անվտանգ ու ապահով վերադարձը Արցախ։

Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելող մարդկանց շարքերը, մեր սուրբ զոհերի հիշատակի անմահ կրակի շուրջ ծաղիկների ու պսակների բարձրացող պատվարները պիտի դառնան մեր հանրային քվեն, որը վերահաստատում է ազգի հավատարմությունը անկախ ու միացյալ պետականությանը՝ մերժելով պատմությունն ու արդարությունը ուրացող բոլոր դավաճաններին, երևելի ու աներևույթ թշնամիների սուտն ու կեղծարարությունը։ Միասին ապացուցելու ենք հանցագործների համար պատժի անխուսափելիությունը, մեղասավորության համար վաղեմության ժամկետների բացակայությունը։ Վկան Հայոց Նեմեսիսի հերոսների գործած արդարադատության միջազգային ճանաչումն ու պատմության գնահատականը։

«Միասին» հասարակական-քաղաքական, այլընտրանքային շարժման

Համակարգող խորհուրդ

23․04․2025թ․»։