Միլիոնների պարգեւավճար կստանան. «Հրապարակ»Ինչ ունեցվածք ունի դատավոր Տարոն Նազարյանը․ «Ժողովուրդ»Իսրայելի բանակը Գազայում ոչնչացրել է «Համաս»-ի բրիգադի հրամանատարինԱյսօր՝ մինչև ժամը 17:0-ը, որոշ հասցեներում լույս չի լինիՔՊ ողջ թիմը պայքարում է Էդգար Ղազարյանի դեմ․ «Ժողովուրդ» ՔՊ-ում կարծիքները կիսվել են. Ղալումյա՞ն, թե՞ Մխիթարյան. «Հրապարակ»ՔՊ վարչությունում քննարկման հիմնական թեմաներից մեկը դարձել է Հայկ Սարգսյանի վարքագիծը. «Ժողովուրդ»Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել WTA 250 կարգի մրցաշարըՎախեցնում են ընդդիմադիր ուժերի ավագանու թեկնածուներին. «Հրապարակ»Ռուսաստանը պատրաստ է քննարկել Հայաստանի հետ ռազմական համագործակցության ընդլայնումը. ԶախարովաԾավի խմելու ջրում սնդիկի հայտնաբերման գործը հասել է Փաշինյանին․ «Ժողովուրդ»Խտրականության «աստվածները» դատապարտում են. «Հրապարակ»Փաշինյանը Գերմանիա է մեկնում՝ խաղաղության մրցանակ ստանալու․ «Ժողովուրդ»Հայկ Սարգսյանի հարցն արդեն ՔՊ-ի վերահսկող հանձնաժողովում է. «Հրապարակ»Հայ առաքելական եկեղեցու դեմ հալածանքներին մասնակցողները անիծված կլինեն. Մարիա ԶախարովաԱպօրինի հանքերը բացահայտում են իրավապահները, իսկ վերահսկողները մրցանակներ են ստանում․ «Ժողովուրդ»Օրենքի ընդունումից հետո խաղացողների թիվն աճե՞լ է. «Հրապարակ»Ռուսաստանը երկու անգամ փորձել է խոցել իմ ինքնաթիռը. ԶելենսկիԱրա Բադոյանին կկալանավորեն և կտեղափոխեն ՔԿՀ․ «Ժողովուրդ»COP, հեծանիվ ու բյուջեից մսխվող միլիարդներ. ինչպես է փոշիանում պետության փողը. «Հրապարակ»Զախարովան Հայաստանի ԵՄ ձգտումը անվանել է անպարկեշտԾավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա. Անահիտ ԱվանեսյանԷդուարդ Շարմազանովը ցավակցել է «Արարատ-73»-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանի մահվան կապակցությամբԱրթուր Խաչատրյան․ «ՔՊ-ական Արման Եղոյանը միացավ հակադաշնակցական հիստերիային»Արարատ-Արմենիան հույսը դնում է նրանց վրա, դա պետք է հաշվի առնենք. Պրիսկեն՝ առաջիկա հանդիպման մասինՍոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՎրաստանի Եկամուտների և Քննչական ծառայությունների ղեկավարները հրաժարական են տվելՌԴ ՊՆ․ մեկ օրում Ռուսաստանի տարածքում խոցվել է 22 ուկրաինական ԱԹՍԱնուշ Էլբակյանը նշանակվել է ԱՄՆ առաջատար պարբերականներից մեկի՝ The Boston Globe-ի տեսառազմավարության ավագ տնօրենԲաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետՄիրզոյանը ներկայացրել է կառավարության նոր ծրագրի արտաքին քաղաքական առաջնահերթություններըԵրբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ եսՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԿայա Կալլասը հայտարարել է, որ պատրաստ է հեռախոսով խոսել Պուտինի կամ Լավրովի հետԷլցանցի անվտանգ և հուսալի շահագործումն ապահովելու համար պլանային անջատումներն անհրաժեշտ են․ ՀԷՑԵվրոպական խորհրդարանը աջակցել է Հայաստանի հետ առևտրի ազատականացմանըԱՄՆ-ը խափանել է ամերիկյան անօդաչու մակերևութային սարքը գրավելու Իրանի փորձը. CENTCOMՀՀ դեսպանը հանդիպել է ֆրանսահայ կինոռեժիսոր Սերժ Ավետիքյանին Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասանՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Չեռնոմորսկի և Իզմայիլի նավահանգիստներում գտնվող նավերինՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մեկնում է արձակուրդԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱրցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվելՀիմնանորոգման պատճառով սեպտեմբերի 16-ին կփակվի Ջերմուկի կամուրջըԱլիևը Եվրախորհրդարանն անվանել է «կոռուպցիոներների որջ»Չինաստանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի ՀայաստանՀայաստանը Լեհաստանում դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք է սահմանել«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էՔննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև առողջապահության ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր
Հասարակություն

Առաջին եռամսյակում լրագրողների հանդեպ ճնշումներն առավելապես իրականացվել են իշխանության ներկայացուցիչների կողմից. ԽԱՊԿ

2025թ. 1-ին եռամսյակի ընթացքում արձանագրվել է լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների տարատեսակ խախտումների  56 դեպք։ Դրանցից 2-ը ֆիզիկական բռնություններ են, 25-ը՝ տարբեր այլ ճնշումներ, 29-ը՝ տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումներ։ Այսօր նման տվյալներ է հրապարակել Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն։

Մշտադիտարկման արդյունքների համաձայն՝ ԶԼՄ-ների ու լրագրողների հանդեպ տարաբնույթ ճնշումներն առավելապես իրականացվել են իշխանության ներկայացուցիչների կողմից՝ 25 դեպքից 18-ում։ Ուշագրավ է, որ իշխանության ներկայացուցիչները գերակշռում են նաև ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների հայցերով դատարան դիմողների շրջանում։ Դիտարկվող ժամանակահատվածում 15 նոր հայցից 12-ը ներկայացրել են պետական մարմիններն ու բարձրաստիճան պաշտոնյաները։

Ճնշումներն ընդհանուր առմամբ դրսևորվել են լրագրողների նկատմամբ անվայելուչ պահվածքով, սպառնալիքներով ու վիրավորանքներով, օրինական մասնագիտական գործունեության խոչընդոտումներով։ Ընդ որում՝ երբեմն այդպիսի դեպքերին հաջորդել են նաև դատական հայցերն ընդդեմ ԶԼՄ-ների կամ դրանց աշխատակիցների։ Այս առումով հատկապես աչքի է ընկել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, որը, բացի լրագրողների հետ կոնֆլիկտային իրավիճակներում հայտնվելուց, նաև 4 նոր դատական հայց է ներկայացրել նրանց դեմ։ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ շփվելիս ոչ հարգալից, անպարկեշտ  վերաբերմունք են դրսևորել ԱԺ պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանը, Վիլեն Գաբրիելյանը և այլոք։

Կոմիտեի փոխանցմամբ, ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ արձանագրված ֆիզիկական բռնության 2 դեպքերը նույնպես տեղի են ունեցել Ազգային ժողովում, երբ նրանց դեմ ուժ են կիրառել անվտանգության ծառայության աշխատակիցները։

Մարտի 30-ին՝ Գյումրիում կայացած ավագանու արտահերթ ընտրությունների օրը, լրագրողները ճնշումների են ենթարկվել նաև քաղաքացիների կողմից։

Թեև նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դիտարկվող եռամսյակի ընթացքում նվազել են տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումները (29 դեպք` նախորդ տարվա 41-ի դիմաց), այդուհանդերձ, առկա իրավիճակը դեռևս դժվար է բարվոք համարել։ Արձանագրվել են փաստեր, երբ պետական մարմինները անհիմն մերժել են տեղեկությունների տրամադրումը (7 դեպք), ուշացրել են պատասխանը (1 դեպք), թերի կամ ընդհանրական, ոչ պատշաճ պատասխաններ են տրամադրել (13 դեպք) կամ պարզապես անարձագանք են թողել հարցումները (8 դեպք)։

Առաջին եռամսյակի ընթացքում ընդդեմ լրատվամիջոցների ու լրագրողների ներկայացվել է 15 նոր դատական հայց, որոնցից 12-ը պետական մարմինների կամ պաշտոնյաների կողմից են, 1-ը՝ քաղաքացու, 2-ը՝ լրատվական գործակալության։ Ընդ որում, վերջին երկու հայցերը հեղինակային իրավունքի պաշտպանության հիմքով են, իսկ հայցվորը «Ֆոտոլուր» լրատվական գործակալությունն է։ Մնացած 13 հայցերը զրպարտության և վիրավորանքի հիմքով են։

Հայաստանյան մեդիա ոլորտի համար լուրջ մարտահրավեր էր ԱՄՆ նոր վարչակազմի կողմից խոշոր դոնոր կազմակերպությունների, մասնավորապես՝ Միջազգային զարգացման գործակալության (USAID-ի) գործունեության կասեցումը և դրա հետ կապված հեռանկարի անորոշությունը։ Այդ գործակալության հետ համագործակցող տասնյակ լրատվամիջոցներ և լրագրողական կազմակերպություններ հայտնվեցին ծանր ֆինանսական վիճակում, բազմաթիվ ծրագրերի իրականացումը դադարեցվեց։

Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը փետրվարի 26-ին հրապարակած «Ազատությունն աշխարհում-2025» տարեկան զեկույցում Հայաստանում մամուլի ազատության ցուցանիշը հնարավոր 4 միավորից գնահատել է 2։ Նշվել է, որ անկախ և հետաքննական լրատվամիջոցները ՀՀ-ում գործում են համեմատաբար ազատ, իսկ ընդհանուր առմամբ տպագիր և հեռարձակվող լրատվամիջոցների մեծ մասը կապված է քաղաքական կամ այլ կոմերցիոն շահերի հետ: