Միլիոնների պարգեւավճար կստանան. «Հրապարակ»Ինչ ունեցվածք ունի դատավոր Տարոն Նազարյանը․ «Ժողովուրդ»Իսրայելի բանակը Գազայում ոչնչացրել է «Համաս»-ի բրիգադի հրամանատարինԱյսօր՝ մինչև ժամը 17:0-ը, որոշ հասցեներում լույս չի լինիՔՊ ողջ թիմը պայքարում է Էդգար Ղազարյանի դեմ․ «Ժողովուրդ» ՔՊ-ում կարծիքները կիսվել են. Ղալումյա՞ն, թե՞ Մխիթարյան. «Հրապարակ»ՔՊ վարչությունում քննարկման հիմնական թեմաներից մեկը դարձել է Հայկ Սարգսյանի վարքագիծը. «Ժողովուրդ»Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել WTA 250 կարգի մրցաշարըՎախեցնում են ընդդիմադիր ուժերի ավագանու թեկնածուներին. «Հրապարակ»Ռուսաստանը պատրաստ է քննարկել Հայաստանի հետ ռազմական համագործակցության ընդլայնումը. ԶախարովաԾավի խմելու ջրում սնդիկի հայտնաբերման գործը հասել է Փաշինյանին․ «Ժողովուրդ»Խտրականության «աստվածները» դատապարտում են. «Հրապարակ»Փաշինյանը Գերմանիա է մեկնում՝ խաղաղության մրցանակ ստանալու․ «Ժողովուրդ»Հայկ Սարգսյանի հարցն արդեն ՔՊ-ի վերահսկող հանձնաժողովում է. «Հրապարակ»Հայ առաքելական եկեղեցու դեմ հալածանքներին մասնակցողները անիծված կլինեն. Մարիա ԶախարովաԱպօրինի հանքերը բացահայտում են իրավապահները, իսկ վերահսկողները մրցանակներ են ստանում․ «Ժողովուրդ»Օրենքի ընդունումից հետո խաղացողների թիվն աճե՞լ է. «Հրապարակ»Ռուսաստանը երկու անգամ փորձել է խոցել իմ ինքնաթիռը. ԶելենսկիԱրա Բադոյանին կկալանավորեն և կտեղափոխեն ՔԿՀ․ «Ժողովուրդ»COP, հեծանիվ ու բյուջեից մսխվող միլիարդներ. ինչպես է փոշիանում պետության փողը. «Հրապարակ»Զախարովան Հայաստանի ԵՄ ձգտումը անվանել է անպարկեշտԾավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա. Անահիտ ԱվանեսյանԷդուարդ Շարմազանովը ցավակցել է «Արարատ-73»-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանի մահվան կապակցությամբԱրթուր Խաչատրյան․ «ՔՊ-ական Արման Եղոյանը միացավ հակադաշնակցական հիստերիային»Արարատ-Արմենիան հույսը դնում է նրանց վրա, դա պետք է հաշվի առնենք. Պրիսկեն՝ առաջիկա հանդիպման մասինՍոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՎրաստանի Եկամուտների և Քննչական ծառայությունների ղեկավարները հրաժարական են տվելՌԴ ՊՆ․ մեկ օրում Ռուսաստանի տարածքում խոցվել է 22 ուկրաինական ԱԹՍԱնուշ Էլբակյանը նշանակվել է ԱՄՆ առաջատար պարբերականներից մեկի՝ The Boston Globe-ի տեսառազմավարության ավագ տնօրենԲաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետՄիրզոյանը ներկայացրել է կառավարության նոր ծրագրի արտաքին քաղաքական առաջնահերթություններըԵրբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ եսՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԿայա Կալլասը հայտարարել է, որ պատրաստ է հեռախոսով խոսել Պուտինի կամ Լավրովի հետԷլցանցի անվտանգ և հուսալի շահագործումն ապահովելու համար պլանային անջատումներն անհրաժեշտ են․ ՀԷՑԵվրոպական խորհրդարանը աջակցել է Հայաստանի հետ առևտրի ազատականացմանըԱՄՆ-ը խափանել է ամերիկյան անօդաչու մակերևութային սարքը գրավելու Իրանի փորձը. CENTCOMՀՀ դեսպանը հանդիպել է ֆրանսահայ կինոռեժիսոր Սերժ Ավետիքյանին Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասանՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Չեռնոմորսկի և Իզմայիլի նավահանգիստներում գտնվող նավերինՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մեկնում է արձակուրդԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱրցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվելՀիմնանորոգման պատճառով սեպտեմբերի 16-ին կփակվի Ջերմուկի կամուրջըԱլիևը Եվրախորհրդարանն անվանել է «կոռուպցիոներների որջ»Չինաստանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի ՀայաստանՀայաստանը Լեհաստանում դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք է սահմանել«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էՔննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև առողջապահության ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր
Հասարակություն

Այս ամենը` գենդեր, կրիմինալ, վարկային զղջում, մանկական հայհոյանքներ, ասֆալտ, լեսբիների կարգավիճակներ՝ մի նպատակի են ծառայում. լրացնել հանրային օրակարգը, զբաղեցնել լրահոսը. Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը գրում է.
«Տևական ժամանակ կառավարության նիստերին չէի անդրադառնում (չնայած անկեղծ ասեմ՝ բոլորը նայել եմ), բայց այսօրվա նիստը որոշ «զգայուն թելերով» ստիպեց բարձրացնել այդ լռությունը։ Նիստը տևեց ուղիղ 103 րոպե։ Օրակարգում 46 հարցից ընդամենը 3-ը զեկուցման ենթակա էր՝ մնացածը անցան լուռ, մեխանիկորեն։ Բայց հետաքրքիրն օրակարգը չէր, այլ՝ բուն ենթատեքստերը։

Արդեն բավական երկար ժամանակ է՝ Նիկոլի խոսքում նկատվում են նախընտրական շարժերի տարրեր։ Ասֆալտի հաշվարկները՝ սանտիմետր առ սանտիմետր, հայտնի «ասֆալտ-սուբսիդիայի» շրջանակներում, օրական հնչում են՝ որպես ընտրարշավի մասնիկ։ Այսօր այդ շարքին ավելացավ մեկ ուրիշ քայլ՝ ժամկետանց վարկերի ներումը սոցիալապես խոցելի քաղաքացիների համար։ Մինչև 1 մլն դրամի սնանկ վարկերը մարելու է պետությունը։ Սոցիալական աջակցություն՞։ Իհարկե՝ ո՛չ։ Սա բացահայտ փորձ է՝ սոցիալական խավերը ընտրակաշառքի հոտով փաթաթելու շուրջ։ Թերևս իշխանությունն այսօր գտել է «լեգիտիմ կաշառքի» ամենաարդյունավետ եղանակը՝ պետական ֆինանսավորմամբ բարեգործ խաղալու ձևաչափը։

Բայց ամենաբացահայտ շեղող թեման էր՝ կանանց և տղամարդկանց «գենդերային հավասարության» օրինագծի շուրջ 68 րոպեանոց քննարկումը։ Բուն հարցի վերաբերյալ բավականին հակասական մտքեր հնչեցին՝ Միրզոյան Արոն նեղվում էր, որ կանանց նեղում են, Պապոյան Գևորը՝ հակառակն էր պնդում, իսկ այս ամենի ֆոնին լսեցինք Նիկոլի սովորական խոսքը՝ սկսած տղաների դաստիարակությունից, մինչև մանկահասակ երեխաների բերանով հայհոյանք սովորեցնելու մշակույթը։ Բառացի մեջբերում եմ՝ «հյուր են գալիս տուն, երեխային ասում են՝ արի հլը, ասա տատիկին ի՞նչ ես ասել»։ Սա ոչ միայն անլուրջ է, այլ նաև բացահայտ նյարդային փորձ՝ կեղծ օրակարգ ստեղծելու միջոցով խուսափել իրական խնդիրներից։

Հետո հնչեց դատարկ բողոք քրեական ենթամշակույթից՝ առանց մի լուծում առաջարկելու՝ ըստ որի «քրեական ենթամշակույթը թուլացնում է տղամարդկանց, ոչ թե ուժեղացնում»։ Ընթացքում, խորհրդակցական ձայնի իրավունքով, նիստին ներկա Սրբուհին հայտարարեց, որ օրենսդրական նախաձեռնություն են մշակում՝ «համասեռամոլների իրավունքների պաշտպանության» համար, որպեսզի նրանք «ավելի ընդգրկված լինեն հանրության մեջ»։

Այս ամենը միասին՝ գենդեր, կրիմինալ, վարկային զղջում, մանկական հայհոյանքներ, ասֆալտ, լեսբիների կարգավիճակներ՝ մի նպատակի են ծառայում. լրացնել հանրային օրակարգը, ապահովել վերնագրեր, զբաղեցնել լրահոսը։ Ասելիք չունենալը փորձում են թաքցնել թեմաների գերաճի տակ։ Բայց իրականում անելիք չունենալու փաստը թափանցիկ է, իսկ այդ վակուումը միայն խորը ճգնաժամ է ծնում»։