Տիկին Անդրեասյան, շատ տղամարդիկ էլ կան, որ իրենք էլ իրենց աշխատավարձը չեն տնօրինում․ սա այն դեպքն է, որ հավասարակշռություն կա․ Փաշինյանը փորձեց կատակել (տեսանյութ)
Տնտեսական ակտիվության մեջ կանանց 48 տոկոս ներգրավվածությունը նաեւ այն պատճառով է, որ կանանց մի մասին թույլ չեն տալիս աշխատել: Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ին, կառավարության նիստում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Իսկ քանի՞ կանայք են, որ աշխատում են, բայց վարձատրությունն իրենք չեն տնօրինում»,- ասաց նա:
Սրան ծիծաղելով արձագանքեց Նիկոլ Փաշինյանը. «Տիկին Անդրեասյան, շատ տղամարդիկ էլ կան, որ իրենք էլ իրենց աշխատավարձը չեն տնօրինում: Սա այն դեպքն է, որ որոշակի հավասարակշռություն կա»:
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ հավելեց, որ ընտանիքում, սովորաբար, բյուջեն տան անդամներից մեկն է կառավարում: