Կատարը կարող է հարթակ դառնալ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների համար. Կատարի ԱԳՆ
Կատարի իշխանությունները հետևում են Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև Ուկրաինայի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի առաջընթացին և ողջունում են դիվանագիտական բոլոր լուծումները, որոնք կարող են օգնել նվազեցնել լարվածությունը:
Այս մասին «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում ասել է Կատարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ բեն Մուհամմեդ ալ Անսարին։
Նրա խոսքով՝ Դոհան պատրաստ է իր հարթակը տրամադրել բանակցությունների համար։
«Եթե մեր միջնորդական փորձը կամ մեր բանակցային հարթակը երբևէ օգտակար լինի կողմերին, Կատարը միշտ պատրաստ է նպաստել բանակցություններին», - ասել է նա՝ նշելով, որ դա հնարավոր է միայն գործընթացի մասնակիցների համապատասխան խնդրանքով։