Իմ մոտ չեն հայհոյել՝ ես վարչապետ եմ, բայց տանը հյուրեր են հավաքվում, մեկ էլ ասում են՝ «արի հլը, արի, արի, հլը ասա՝ տատիկին ի՞նչ ես ասել». Փաշինյանը չի հասկանում՝ ինչո՞ւ են փոքր տղաներին հայհոյանք սովորեցնում (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը չի հասկանում՝ ինչո՞ւ են ընտանիքներում փոքր տղաներին հայհոյանք սովորեցնում։
«Տանը հյուրեր են հավաքվում, մարդիկ նորմալ շփվում են, մեկ էլ ասում են՝ «արի հլը, արի, արի, հլը ասա՝ տատիկին ի՞նչ ես ասել»։ Ժողովուրդ, կներեք, չգիտեմ էլ՝ ինչ ասեմ»,- կառավարության այսօրվա նիստում ասաց Փաշինյանը։
Նա նշեց, թե ինքը, բարեբախտաբար, կարգավիճակի բերումով երկար ժամանակ չի առնչվել նման իրադրության հետ։
«Բայց եթե ինձ ասեք, որ էլ չկա նման բան, ես կերջանկանամ, բայց ես ենթադրում եմ, որ դա ընդամենը նրանից է, որ ընդունված չէ վարչապետի մոտ նման տեսարաններ ի ցույց դնել»,- ասաց Փաշինյանը։