Գուցե իշխանության կողմից ջահերով երթն այսպես թիրախավորվում է, քանի որ խանգարում է Ադրբեջանի և Թուրքիայի հետ ձեռք բերված պայմանավորվածությա՞նը․ Վարդանյան (տեսանյութ)
Ջահերով երթը ինչո՞ւ է այսպես թիրախավորվում, դա հիշատակի և պահանջատիրության միջոցառում է. ԱԺ ճեպազրույցներին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ ի պատասխան իշխանական քարոզչություն տարածող մամուլի այն հրապարակումներին, որ «ջահերով երթի անվան տակ հավաքված զանգվածին ցանկանում են օգտագործել անկարգությունների համար»։
«Ի՞նչ տեղեկությունների են տիրապետում, թող էտ տեղեկություններով գնան դատախազություն։ Մենք այսօր կազմակերպելու ենք ջահերով երթ, քայլելու ենք դեպի Ծիծեռնակաբերդ՝ ուղերձ հղելու Թուրքիային, Ադրբեջանին ու իրենց հետ պայմանավորվածության եկած ՀՀ իշխանություններին»,-ասաց նա։
Պատգամավորի կարծիքով՝ այս միջոցառման նկատմամբ հակաքարոզչությունը, գուցե, խանգարում է Ադրբեջանի և Թուրքիայի հետ ձեռք բերված պայմանավորվածությանը։
«Կարող է դա խորչընդոտո՞ւմ է այն պայմանավորվածությանը, որ Սահմանադրության նախաբանից պետք է հեռացվի Անկախության հռչակագիրը»,-ասաց նա և նշեց, որ ամեն անգամ այդ մեղադրանքները տարածում են մեծ միջոցառումներից առաջ՝ հասարակությանը վախեցնելու համար։