Չինաստանը և Ադրբեջանը ստորագրեցին Համապարփակ ռազմավարական գործընկերության հռչակագիր
Ադրբեջանը և Չինաստանը ստորագրել են «Համատեղ հայտարարություն Ադրբեջանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև համապարփակ ռազմավարական գործընկերության հարաբերությունների հաստատման մասին»։
Փաստաթուղթն այսօր ստորագրել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինը։
Հռչակագրի համաձայն՝ Ադրբեջանն ու Չինաստանը կհամագործակցեն շուրջ 20 ոլորտներում, այդ թվում տիեզերքի հետախուզման, կանաչ էներգետիկայի զարգացման, մտավոր սեփականության և թվային տնտեսության ևմի շարք այլ ոլորտներում:
Հավելենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պետական այցով գտնվում է Պեկինում: