Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորԹուրքիայում կարևոր բանակցություններ են նախատեսվում․ ԶելենսկիԳերմանական ավտոկոնցեռնները սրընթաց կորցնում են չինական շուկան«Նոր անձնագրերը Երևանում հնարավոր կլինի ստանալ միայն երկու մոլում»․ Մեսրոպ ԱռաքելյանՆԳ նախարարն ու ԵՀ միգրացիայի փոխտնօրենը քննարկել են ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացըՄելանյա Թրամփի աջակցությամբ Ալյոշկիում մարդասիրական առաքելություն է իրականացվելԳյումրիում ջրամատակարարումն աստիճանաբար կվերականգնվի․ վերագործարկվել է քաղաքը սնող ջրատարըԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրըՆոյեմբերի 2-ին լույս չի լինիՀայաստանը շարժվում է դեպի պետականության կորուստ և վտանգում է դառնալ ուրիշների ավարը. ԿիսելյովԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունըՔանաքեռավանում զենք-զինամթերք ապօրինի պահելու կասկածանքով երեք տղամարդ է ձերբակալվելԱրարատ Միրզոյանը կմասնակցի «Մանամայի երկխոսություն» անվտանգության գագաթնաժողովինՀյուսիսային Կորեան 1-ին անգամ ցուցադրել է «Դիպուկահար» համազարկային կրակի համակարգի հրաձգությունըԵԱՏՄ-ն առաջարկում է Աֆրիկայում ներկայացնել իր միասնական շուկայի հնարավորություններըԿարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասերՈրքա՞ն են վճարում Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը ՄԱԿ-ինՈրքա՞ն է Հայաստանի անվանական ՀՆԱ-ն՝ տարածաշրջանի մյուս երկրների համեմատՄահացել է ռեժիսոր, սցենարիստ, կինովավերագրող և թատրոնի ռեժիսոր Հրանտ ՀակոբյանըՊուտինի և Թրամփի նոր հեռախոսազրույց առայժմ նախատեսված չէ․ ՊեսկովՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիՀռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՊեսկովը հայտարարել է` Ուկրաինայի հարվածները չեն խոչընդոտի եռակողմ բանակցություններինՆերկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրըՌԴ-ն հայտարարել է Սև ծովում ուկրաինական զինուժի հետ կապված բեռնանավին հարվածելու մասինԺաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի խնդիրներըՍահմանադրական բարեփոխումների խորհրդում քննարկվել են դատական իշխանությանն առնչվող կարգավորումներըՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցԶգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ումՎրաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել սահմանազատման գործընթացը արագացնելու վերաբերյալԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԵրիտասարդները ուխտագնացություն են կատարել Սևանի սրբավայրեր և հանդիպել Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԹրամփի ճնշման ներքո Ուկրաինան դադարեցրել է ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածներըԱրծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամՓաշինյանի հայտարարությունները նոր Սահմանադրության մասին վկայում են քաղաքական փակուղու մասինԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել ենՀայտնաբերվել է ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդըԳևորգ Թամամյանը կարող է հայտնվել ԱՀԿ գլխավոր տնօրենի ընտրության եզրափակիչ եռյակումՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերը«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանինՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերԵս չեմ ուզում ասել պատվերով սարքված՝ խուսափում եմ... Արծվիկ Մինասյանը՝ եղբորն առաջադրված մեղադրանքի մասինԿոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտելԱԺ «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցություները Մրցակցության հանձնաժողովի անդամի պաշտոնի միասնական թեկնածու առաջադրել են Արծվիկ ՄինասյանինԾաղկաձորում հանգստացողին ասում են՝ հյուրանոցից դուրս արեք՝ 2 պարսիկ ուզել են Ծառուկյանին խաբեն, իսկ Վելնեսում լողացողին ասում են՝ դուրս արի լողավազանից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել․ Ղազարյանը հեգնեց (տեսանյութ)
Տեսանյութ

Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված, 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստան այցելած տարբեր երկրների ղեկավարների, նախագահների դիրքորոշումները շատ ավելի խոսուն են, քան որոշ երեսփոխանների՝ ԱԺ-ի ամբիոնից հնչեցրած ստերը (տեսանյութ)

Երեկ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանն ԱԺ ամբիոնից որոշեց սուտ տարածել, կամ՝ ցույց տալ, որ Macbook ունի, այլ տրամաբանություն չեմ տեսնում այդտեղ։

Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով ՔՊ-ականի ներկայացրած տեսանյութին, որով փորձել է ներկայացնել, թե նախագահ Սերժ Սարգսյանը ժամանակին Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցի ընթացքում կոչ է արել ԱՄՆ-ին չճանաչել Հայոց ցեղասպանություն։

«Քանի որ որոշ ՔՊ-ականներ ընթերցելու հետ խնդիրներ ունեն, ես բանավոր կասեմ այն, ինչ երեկ գրել էի սոցցանցերի իմ էջերում։ Դեռևս 2010 թվականին հրապարակված այդ տեսանյութի վերաբերյալ նախագահի մամուլի խոսնակը տարածել է հերքում, որ նման բան երբևէ չի եղել, հայկական կողմն իր համաձայնությունն է տվել ամերիկյան կողմին՝ հրապարակելու, գաղտնազերծելու խոսակցությունը, ինչին ի պատասխան՝ այն ժամանակ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հերքում է տարածել, որ նախագահի և փոխնախագահների խոսակցության ընթացքում նման բան երբևէ չի քննարկվել, նման հորդոր նախագահը չի հնչեցրել և կոչ է արել իր գործընկերներին ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,-ասաց Մամիջանյանը։

Ինչ վերաբերում է այդ տեսանյութերը տարածողներին՝ Մամիջանյանը նշեց. «Ես հասկանում եմ, որ դավաճանողի, ուրացողի իրենց պիտակը, որն իրենց անվան հոմանիշն է դարձել, փորձում են փակցնել ուրիշների վրա, բայց թող մեզնից վազ անցնեն, դա որևէ պարագայում չի հաջողվի։ Ես հասկանում եմ, որ Մելիք Ֆրանգյուլի համբավն իրենց հանգիստ չի տալիս, բայց դա իրենք արդեն վաստակել են, թող առանձնապես չանհանգստանան»։

Մամիջանյանը հավելեց, որ Հայոց ցեղասպանության հարցում նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման հետագիծը, ինչպես նաև ՀՀԿ-ի գործունեությունն ակնհայտ է և խոսում է շատ ավելի բարձր, քան նրանց ստերը. «Այն գործընթացները, որոնք տեղի ունեցան նախագահ Սարգսյանի կառավարման ընթացքում՝ տարբեր երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված, 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստան այցելած տարբեր երկրների ղեկավարների, նախագահների դիրքորոշումները շատ ավելի խոսուն են, քան որոշ երեսփոխանների՝ ԱԺ-ի ամբիոնից հնչեցրած ստերը»։