Հայաստանում կաթնամթերքի արտադրության ծավալները նվազել են
2016 թվականի հունվարին Հայաստանում արտադրվել է 961.2 տոննա պանիր, ինչը 2015թ-ի համեմատ աճել է 0,5%-ով։ Հունվարին կաթնաշոռի արտադրության ծավալներն աճել են 0.2%-ով և կազմել 65.2 տոննա: Այս մասին տեղեկացնում են ազգային վիճակագրական ծառայությունից:
Նշենք նաև, որ կաթի արտադրության ծավալները հունվարին նվազել են 2,2%-ով. եթե 2015թ-ի հունվարին հանրապետությունում արտադրվել է 18.9 մլն լիտր կաթ, ապա 2016թ-ին՝ 18.5 մլն լիտր։
Նվազել են նաև մածունի և թթվասերի արտադրության ծավալները: