ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է ՀայաստանՈւժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». «Հրապարակ»ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»
Շաքի մտած ադրբեջանցու հարազատները հարցազրույց են տվել
Տիրադավների թիմը պառակտվել է. «Հրապարակ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքները
Մամուլ

Ո՞վ է դեմ քվեարկել Անդրանիկ Քոչարյանին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեկ իշխող ֆրակցիան մոտ մեկ ժամ փակ նիստում քննարկեց ու որոշեց, որ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ, իշխող խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հարցով էթիկայի հանձնաժողով չեն ձեւավորի։ Փակ նիստից հետո խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը որոշման հիմնավորումների մասին չխոսեց, ասաց միայն․ «Բայց ՔՊ խմբակցությունը տեւական ժամանակ աշխատում է ԱԺ-ում մշտական գործող էթիկայի հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ, որտեղ կքննվեն պատգամավորական էթիկայի վերաբերյալ ամենատարբեր հարցերը: Հույս ունենք, որ այդտեղ ընդդիմությունը եւս մեզ հետ կհամագործակցի, որովհետեւ նաեւ ընդդիմության ձայներն են մեզ պետք լինելու, եւ կստեղծվի մշտական գործող էթիկայի հանձնաժողով»։

Հիշեցնենք․ խոսքն Անդրանիկ Քոչարյանի և լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի միջև ծագած միջադեպի մասին է․ իշխանական պատգամավորը լրագրողին վիրավորել էր` առաջարկելով մաքրել շրթունքները: Ավելի ուշ նա հրաժարվել էր ներողություն խնդրել՝ ասելով, թե կրկնել է Բագրատ սրբազանի խոսքերը եւ հղում է արել սաղմոսին։ Բայց լրագրողները ստորագրահավաք էին սկսել՝ ԱԺ-ում այս հարցով էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ, ընդդիմադիրներն էլ նախագիծ էին դրել շրջանառության մեջ։ Սակայն որպեսզի էթիկայի հանձնաժողովը ձեւավորվի, ՔՊ-ն պետք է կողմ քվեարկի, ընդդիմությունն իր փոքրամասնությամբ այն չի կարող կյանքի կոչել։ Չնայած տեւական ժամանակ իշխանական թիմից տեղեկություններ էինք ստանում, որ մի ստվար հատված՝ ԱԺ նախագահի, ՔՊ խմբակցության ղեկավարի գլխավորությամբ, կողմ են, որ Քոչարյանի վարքը քննության առարկա դառնա, եւ պարբերաբար բարձրաձայնում էին այդ մասին, սակայն երեկվա փակ նիստի ընթացքում ծավալված քննարկումից ոմանք շոկի են ենթարկվել՝ ինչպե՞ս կարող էին մասնավոր զրույցներում քննադատել Քոչարյանին, իսկ փակ նիստում նրան աջակցող ելույթներ ունենալ։

Ի դեպ, նիստից հետո իշխանական կուլիսներում բուռն քննարկում էին ոչ միայն ոմանց «դավաճանությունը» եւ Քոչարյանին հրապարակավ աջակցելն ու ետեւից բամբասելը, այլեւ այն, որ ՔՊ-ում, փաստորեն, կան արտոնյալներ, եւ այդ արտոնությունը նրանց տվել է Նիկոլ Փաշինյանը: ՔՊ-ում համոզված են, որ նրա հրահանգով էին ֆրակցիայի անդամները Քոչարյանին աջակցող եւ էթիկայի հանձնաժողով ստեղծելուն դեմ ելույթներ ունեցել, այդ թվում` ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Սկզբում խոսել է Անդրանիկ Քոչարյանը եւ կրկնել իր նախորդ ասածները, որ ինքն այլ մտքով չի ասել այդ արտահայտությունը` սաղմոսից է մեջբերել, իսկ եթե ոմանք այլ կերպ են հասկացել` դա իրենց խնդիրն է, ձեռքի հետ էլ, առանց անուններ տալու, ակնարկել է, որ ՔՊ-ում շատ ավելի խայտառակ վարք դրսեւորած պատգամավորներ են եղել, որոնց հարցը քննարկման չի դրվել։ Ի զարմանս շատերի, Քոչարյանի դիրքորոշումն աջակցել են շատերը, իսկ Ռուբինյանը մի բոցաշունչ ելույթ է ունեցել, մոտավորապես այն տրամաբանությամբ, թե ի՞նչ է եղել որ, ինչո՞ւ ընդհանրապես քննարկել այդ հարցը, ինչո՞ւ Սրբազանի արարքը չքննարկվեց, հիմա Ա. Քոչարյանի հարցն ենք քննարկում։

Խմբակցությունից որեւէ մեկը չի քննադատել Քոչարյանի պահվածքը, երկու «լայցոտ» ելույթ է հնչել` Զարուհի Բաթոյանն ընդհանրական խոսել է սեքսիստական մոտեցումից հրաժարվելու, կանանց հարցում մեղմ եւ զգուշավոր պահվածք դրսեւորելու եւ նմանատիպ հարցերի մասին, գրեթե նույնը կրկնել է Արուսյակ Ջուլհակյանը։ Հարցը դրվել է քվեարկության` բոլորը դեմ են եղել Քոչարյանի վարքը քննելու նպատակով էթիկայի հանձնաժողով ձեւավորելուն, բացառությամբ մեկի՝ Քրիստինե Պողոսյանի, որը, սակայն, ելույթ չի ունեցել։ Պողոսյանի եւ Քոչարյանի ջրերը վաղուց մի առվով չեն հոսում, Անդրանիկ Քոչարյանը նախկինում մի քանի անգամ անտակտ դիտողություն է արել Պողոսյանին՝ ոչ պատշաճ դրես կոդով ԱԺ գալու համար, եւ հրաժարվել է նրան տրամադրել 44-օրյա պատերազմի հանձնաժողովի զեկույցը, որը կհրապարակվի սեպտեմբերի 27-ին։

Վերադառնալով էթիկայի հանձնաժողովի ձեւավորմանը` նկատենք, որ ընդդիմության նախագիծն ընդգրկված է պետաիրավական հարցերի հանձնաժողովի մայիսի 25-ի արտահերթ նիստի օրակարգում, բայց դրան ՔՊ-ն դեմ կքվեարկի։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում