Ադրբեջանում Թուրքիայի դեսպանը խոսել է Զանգեզուրի միջանցքի բացման մասին
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը և Զանգեզուրի միջանցքի բացումը զգալիորեն կընդլայնեն թյուրքական աշխարհի տրանսպորտային և տնտեսական հնարավորությունները այդ միջանցքում՝ Չինաստանից մինչև Լոնդոն: Անկարան աջակցում է այս գործընթացին։
Այս միտքը հնչեցրել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Բիրոլ Աքգյունը, ում խոսքերը մեջբերում է Anadolu-ն։
«Այսօր Ադրբեջանի և Թուրքիայի միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմում է 6,5 միլիարդ դոլար, մենք նախատեսում ենք այդ ցուցանիշը հասցնել 15 միլիարդ դոլարի, ինչին կարելի է հասնել 3-5 տարում»,- ասել է դեսպանը։
Աքգյունը հիշեցրել է նաև թուրքական ընկերությունների մասնակցությունը օկուպացված Արցախի վերականգնմանը և նշել է տնտեսության և մշակույթի ոլորտներում համագործակցության կարևորությունը։