Լոնդոնի բանակցություններում Կիևի պատվիրակությունը մտադիր է քննարկել հրադադարի հարցը․ Զելենսկի
Ուկրաինական պատվիրակությունը Լոնդոնում ԱՄՆ-ի և Եվրոպայի ներկայացուցիչների հետ բանակցություններում մտադիր է քննարկել կրակի ամբողջական կամ մասնակի դադարեցման հարցը։
Այս մասին Կիևում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Սա անվերապահ հրադադարի կամ մասնակի հրադադարի քննարկում է, մենք պատրաստ ենք այս փուլին»,- ասել է նա։
Նրա խոսքով, հրադադարից հետո Ուկրաինան պատրաստ է ցանկացած ձևաչափով նստել Ռուսաստանի Դաշնության հետ բանակցությունների սեղանի շուրջ.
«Մենք պատրաստ ենք հրադադարից հետո ցանկացած ձևաչափով նստել բանակցությունների սեղանի շուրջ, որպեսզի փակուղի չլինի»,- հավելել է Ուկրաինայի նախագահը։
Նշենք, որ ԱՄՆ-ի, Եվրոպայի և Ուկրաինայի միջև բանակցությունները կսկսվեն ապրիլի 23-ին Լոնդոնում։