Հութիները հերթական հարվածներն են հասցրել ամերիկյան ուժերին Կարմիր ծովում
Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները հարվածներ են հասցրել ԱՄՆ ավիակիր «Հարի Թրումեն» և «Կարլ Վինսոն» ավիակիրներին, ինչպես նաև նրանց ուղեկցող նավերին։
Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է հութիների զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարիայի Telegram ալիքում։
«Հրթիռային ուժերը, անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանումը և ռազմածովային ուժերը երկու ռազմական գործողություններ են իրականացրել ԱՄՆ ավիակիրների՝ Հարի Թրումենի և Կարլ Վինսոնի և նրանց ուղեկցող նավերի դեմ Կարմիր և Արաբական ծովերում՝ օգտագործելով թեւավոր հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր», - ասվում է տեքստում։