ԱՄՆ-ը թույլ չի տա Համասին մասնակցել Գազայի հետպատերազմյան կառավարմանը․ Թրամփ
ԱՄՆ-ը թույլ չի տա, որ արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն ապագայում մասնակցի Գազայի հատվածի կառավարմանը։
Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս։
Նրան հարցրել են, թե արդյոք ԱՄՆ-ը կխանգարի Համասին որևէ դեր խաղալ Գազայի հետպատերազմյան կառավարման մեջ։
«Մենք Համասին թույլ չենք տա դա անել։ Եվ մենք կտեսնենք, թե ինչ կլինի Գազայի հետ, բայց մենք մեծ առաջընթաց ենք գրանցել Մերձավոր Արևելքում»,- ընդգծել է Թրամփը։
«2023 թվականի հոկտեմբերի 7-ի իրադարձությունները երբեք չպետք է տեղի ունենային»,- շարունակել է ամերիկացի առաջնորդը։
«Եթե ես նախագահ լինեի, դա երբեք չէր լինի, բայց մենք կկանգնեցնենք դա»,- եզրափակել է նա։