ՌԴ զորամասերից մեկում զինամթերքի պահեստ է պայթել
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Վլադիմիրի մարզում գտնվող զորամասի տարածքում հրդեհի պատճառով զինամթերքի պայթեցում է տեղի ունեցել:
Ավելի վաղ Կիրժաչի շրջանում հզոր պայթյունի մասին հայտնել էր շրջանի նահանգապետ Ալեքսանդր Ավդեևը:
Ինչպես հայտնում է ռուսական ռազմական գերատեսչությունը, զինամթերքի պահեստում պայթյունը տեղի է ունեցել պայթուցիկ նյութերի հետ աշխատանքների ընթացքում անվտանգության պահանջների խախտման պատճառով:
Միջադեպի հետևանքով, նախարարության տվյալներով, տուժածներ չկան:
Գերատեսչությունում հանձնաժողով են ստեղծել արտակարգ պատահարի հանգամանքները պարզելու համար։