Ադրբեջանում ինտերնետ հասանելիությունն ու գաջեթները կհաշվառենՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացությունը»․ Արամ Վեհափառ«Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր է կնքելՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱրցախի իշխանությունները ողջունել են համազգային միավորման նախաձեռնությունը․ ԻսկանդարյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակԶելենսկի․ Ուկրաինան կշարունակի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինThe Telegraph․ Իրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելՀայտնի վրացի ճարտարապետը Հայաստանի համար յուրօրինակ գինեգործարան է նախագծելՀայաստանը կհյուրընկալի ՍԾՏՀ ԽՎ-ի սոցիալական և հումանիտար քաղաքականության հարցերի հանձնաժողովի նիստըԱրագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել էԱՄՆ-ն և Իրանը մոտենում են հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցություններում առաջընթացինԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՈրքան են կազմում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներդրումները Հայաստանի տնտեսությունումՌԴ պաշտպանության նախարարությունում ստեղծվել են ԶՈւ թիկունքի և սպառազինության պետերի պաշտոններՀասարակության կորուստ. ո՞վ ենք մենքԵվրոպան համակել է ռումբերի մասին հաղորդումների ալիքըՄինսկում քննարկվել են Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման հեռանկարներըՔննարկվել է ՔՏՀԱՏՄ թվային բարեփոխումների, տվյալների ապահով փոխանակման մի շարք հարցերՎրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնիՑուցուլյանը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըԿիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներինԵԱՏՄ-ՄԱԿ․ համագործակցություն տրանսպորտի ոլորտումԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ «խաղաղության մասին»Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներըՄահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԹրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներիցՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱՄՆ պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանի աղետների դիմակայունության բարձրացման հարցերըԱռողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027-ի հունվարիցԻրանը նշել է, որ կարող է հրթիռակոծել Եվրոպան12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՔննարկվել են ՀՀ-ի և Քենիայի աշխատանքի և բարեկեցության ոլորտներում համագործակցության հեռանկարներըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա ԱնդրեասյանԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարանՈւկրաինայի հարցով համաձայնագիրը կընդգրկի ամբողջ Եվրոպան. Դոնալդ ԹրամփԲոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը. ԻշխանյանԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերըԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասըԸնդդիմությունը հենց սկսեց արդարացումների շարքը, կարող են պարզապես ամեն ինչ համարել ավարտված. վերլուծաբանՄեր նպատակը մնում է անփոփոխ․ Ռուբեն Վարդանյանի կինը հայտարարություն է տարածել Բաքու մարդասիրական այցի վերաբերյալԻրանը 7 պահանջ է ներկայացրել ԱՄՆ-ինԱմեն ինչ կփոխվի, դա է իմ գաղտնի պլանը․ Սամվել ԿարապետյանՀՀ սեփականության իրավունքը կգրանցվի Վեդի քաղաքում գտնվող՝ շուրջ 98 միլիոն դրամ արժեքով հողատարածքի և շինության նկատմամբ. Դատախազություն

«Ни рыба, ни мясо». Իրավաբանը՝ ՍԴ որոշման մասին․ Ալեքսանդր Կոչուբաև

Սահմանադրական դատարանը հրապարակեց որոշումը՝ կապված «Ապօրինի գույքի բռնագանձման մասին ՀՀ օրենքի» հետ, որը, ըստ իրավաբան Ալեքսանդր Կոչուբաևի,  կարելի է անվանել «ни рыба, ни мясо».

Մասնագետը մի քանի մասնագիտական դիտարկումներ է ներկայացրել.

«1. ՀՀ Սահմանադրական դատարանը, քննելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի սահմանադրականությունը, արձանագրեց, որ օրենքը ընդհանուր առմամբ համապատասխանում է Սահմանադրությանը, սակայն դրա կիրարկումը ենթակա է խիստ սահմանադրական հսկողության՝ անձնական տվյալների պաշտպանության, սեփականության իրավունքի և իրավական որոշակիության սկզբունքների շրջանակում:

1.1 Դիրքորոշման արժեքը ձգտում է զրոյի։

2. ՍԴ որոշման բովանդակությամբ հաստատվեց, որ առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտը հնարավոր է համարել սահմանադրական, եթե այն կիրառվում է որպես բացառիկ միջոց՝ հանրային շահի և իրավունքի գերակայության սկզբունքներին համապատասխան:

2.1Իրավական նախադրյալ է ստեղծվում ցանկացած քաղաքական հետապնդում դիտարկել «հանրային շահ» և շարունակել հետապնդումը։

3. Դատարանը ընդգծեց, որ օրենքի կիրառության համար անհրաժեշտ է ապահովել հանցագործության և բռնագանձվող գույքի միջև պատճառահետևանքային կապի առկայություն կամ առնվազն հիմնավոր կասկած այդ կապի վերաբերյալ, հակառակ դեպքում չի ապահովվի սեփականության իրավունքի նկատմամբ միջամտության սահմանադրական համաչափությունը:

3.1 «Պատճառական կապի հիմնավոր կասկածը» իրավական նախադրյալ է քաղաքական հետապնդման համար «հիմնավոր կասկած» եզրույթի առաձգականության պատճառով։

4. ՍԴ-ն օրենքը չճանաչեց հակասահմանադրական՝ նշելով, որ Դիմողի կողմից ներկայացված փաստարկները բավարար չէին, քանի որ դրանք չեն վերաբերում օրենքի կոնկրետ դրույթների սահմանադրականության հիմնավորված ստուգման պահանջին, այլ ներկայացված էին ընդհանուր ձևակերպումներով:

4.1 Մեծ հաշվով չպատճառաբանված հետևություն։

5. Սահմանադրական դատարանը արձանագրեց, որ սեփականության իրավունքի սահմանափակումը կարող է համարվել լեգիտիմ, երբ այն բխում է հանրային շահից, մասնավորապես՝ կոռուպցիայի դեմ պայքարի և հանցավոր գույքի շրջանառության կանխարգելման անհրաժեշտությունից, բայց օրենքի կիրառման շրջանակը պետք է սահմանափակվի հստակ չափանիշներով:

5.1 Հարցի լուծումը «նետվեց» ԱԺ տիրույթ և այլևս վերջինիս հայեցողության տակ է։ Հատկանշական է, որ ՍԴ որոշումների չկատարումը Հայաստանում հանդիսանում է տարածված խնդիր և հիմքեր չկան եզրահանգելու, որ այս դեպքում ՍԴ որոշման պահանջը իրագործվելու է։

6. Որոշմամբ արձանագրվեց, որ օրենքով սահմանված գույքի ուսումնասիրության ժամկետների բացակայությունը, ինչպես նաև օպերատիվ հետախուզական տվյալների հիմքով վարույթ սկսելու հնարավորությունը կարող են առաջացնել անհամաչափ միջամտության վտանգ՝ անհրաժեշտ է իրավակիրառ պրակտիկայում ապահովել համաչափության սկզբունքի պահպանումը:

6.1 Տ՛ես 5.1-ի պատճառաբանությունը։

7. ՍԴ-ն ընդունեց, որ օրենքով նախատեսված «ապօրինի ծագում ունեցող գույք» հասկացությունը չի պահանջում հանցագործության հաստատում, բայց այդ դեպքում ծագման ապօրինության հիմնավորումը պետք է բխի ողջամիտ և հիմնավորված դատողությունից՝ համապատասխանելով ՄԻԵԴ չափանիշներին:

7.1 Հետևության առաձգականությունը ստեղծում է տարաբնույթ ընկալում և երկփեղկվածության հիմքեր է ստեղծելու։

8. Որոշման մեջ ՍԴ շեշտեց, որ օրենսդիրի կողմից օգտագործված անորոշ իրավական հասկացությունները, այդ թվում՝ «ապօրինի ծագում», իրավակիրառի կողմից պետք է մեկնաբանվեն այդ հասկացություններին համապատասխան իրավաչափ նպատակների շրջանակում՝ խուսափելով կամայական միջամտությունից:

8.1 Տե՛ս 7.1-ի հիմնավորումները։

9. Սահմանադրական դատարանը գտավ, որ օրենքի կիրառման ընթացքում անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել՝ արդյոք պետական մարմինները կարողանում են պահպանել սեփականության իրավունքի սահմանափակման համար հարկադիր անհամաչափության արգելքը, ինչը ենթադրում է զսպվածություն և դատական վերահսկողություն:

9.1 Տե՛ս 7.1-ի հիմնավորումները։

10. ՍԴ-ն Դիմողի պնդումները բավարար չհամարեց՝ ընդգծելով, որ առանց կոնկրետ նորմերի հակասահմանադրականության մանրամասն վերլուծության, դատարանը չի կարող ընդունել դիմումը ամբողջ օրենքի սահմանադրականությունը վիճարկելու հիմքով։ Այսպիսով, դատաքննության ենթակա դարձան միայն կոնկրետ հիմնավորված հարցադրումները:

10.1 Իրավական համարձակության բացակայություն։

Վերլուծության եզրափակում

Որոշումը իրավական առումով ընդգծում է, որ ՍԴ-ն հրաժարվել է օրենքը ճանաչել հակասահմանադրական՝ հիմնականում հիմնավորված դիմումի բացակայության պատճառով, և ոչ թե նրա համար, որ օրենքի բոլոր դրույթները բացարձակապես համապատասխանում են Սահմանադրությանը։ Այսպիսով, դա հաստատում է օրենքի սահմանադրականությունը միայն քննության ենթարկված շրջանակում՝ թողնելով հարցեր բաց՝ իրավակիրառ պրակտիկայի համար»։