Ալեն Սիմոնյանը Ադրբեջանի ԱԺ նախագահի հետ առանձնազրույց է ունեցել և տպավորվություններ ստացել
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Սանկտ-Պետերբուրգում կարճատև առանձնազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԺ նախագահի հետ։ Այդ մասին նա տեղեկացրեց լրագրողների հետ ճեպազրույցում։ Սիմոնյանը նշեց, որ այդ առանձնազրույցից հասկացել է՝ բանակցությունները փակուղում չեն։
«Իմ տպավորություններով որևիցե փակուղու մասին չի կարելի խոսել, և ադրբեջանական կողմին էլ է ձեռք տալիս, որ գործընթացն արագ ավարտին հասցվի»,-ասաց նա։
Ալեն ՍԻմոնյանի խոսքով բանակցությունները փակուղում չեն հայտնվելու, և պատերազմի հավանականությունը որևիցե քայլով չի ավելանում։
Մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեր օրակարգը, որը խաղաղությունն է, իրականություն դառնա։ Թե այնտեղ կրակեցին, չկրակեցին՝ դրանք բաներ են, որոնց ուշադրություն ենք դարձնում, հետևություն անում, բայց մեր նպատակը խաղաղությունն է»,-ասաց նա։
«