Մարիուպոլի կենդանաբանական այգում վագրը հոշոտել է աշխատակցին
Մարիուպոլում սպիտակ վագրը հոշոտել է կենդանաբանական այգու աշխատակցին. տղամարդը խցիկ էր մտել գիշատչին կերակրելու համար։
Ինչպես հայտնում է Mash տելեգրամյան ալիքը, աշխատակիցը չի համոզվել, որ կենդանին արգելափակված է։
Վագրը նետվել է զոհի վրա և կրծել նրա դեմքը։ Տղամարդը տեղում մահացել է: