ՔՊ-ն Անդրանիկ Քոչարյանի հարցով էթիկայի հանձնաժողով չի ստեղծի․ Կոնջորյան (տեսանյութ)
ՔՊ խմբակցությունը դեմ կքվեարկի Անդրանիկ Քոչարյանի վարքի հետ կապված էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախագծին: Այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: