Պուտինը պատրաստ է Կիևի հետ երկխոսության. Պեսկով
Մոսկվայի և Կիևի միջև քաղաքացիական օբյեկտներին հարվածների դադարեցման վերաբերյալ բանակցությունների հստակ պլաններ դեռևս չկան:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից կա միայն հաստատում այն մասին, որ պատրաստ է քննարկել դա։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Պեսկովը նաև նշել է, որ քաղաքացիական օբյեկտներին հարվածները դադարեցնելու հարցը պահանջում է հստակ տարբերակում՝ երբ այդ օբյեկտները կարող են լինել ռազմական թիրախ և երբ՝ ոչ։
«Նախագահ Վլադիմիր Պուտինը հենց երեկ բացատրեց այս հարցի բարդությունը: Այսինքն՝ քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտների մասին խոսելիս պետք է հստակ տարբերակել, թե այդ օբյեկտներն ինչ իրավիճակներում կարող են լինել ռազմական թիրախ և ինչ իրավիճակներում՝ չեն կարող լինել»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը։
Նա ընդգծել է, որ Կիևը, եթե ցանկանա, կարող է վերացնել ռուսական կողմի հետ շփումների խոչընդոտները, եթե պատրաստ լինի բանակցությունների։