Քաղաքացին նետվել է Դավթաշենի կամրջից
Newspress.am-ի թղթակցի փոխանցմամբ` քիչ առաջ Երևանի Դավթաշենի կամրջից քաղաքացի է նետվել:
Դեպքի վայր են մեկնել փրկարարների ջոկատը և ոստիականության աշխատակիցներ:
Ականատեսների խոսքով` քաղաքացին շատ արագ է եղել իր գործողություններում:
Նրա ինքնությունը դեռևս պարզված չէ:
Դեպքի վայրում այս պահին աշխատում են մասնագետները: