Պակիստանում ավտովթարի հետևանքով զոհվել է առնվազն 13 մարդ և վիրավորվել է 20-ը
Առնվազն 13 մարդ է զոհվել, 20-ը՝ վիրավորվել Պակիստանում մարդատար ֆուրգոնի մասնակցությամբ վթարի հետևանքով։
Այս մասին հայտնում է Xinhua-ն՝ տեղական իշխանություններին հղումով։
«Ավելի քան 30 մարդ տեղափոխող մարդատար ֆուրգոնը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել ձորը։ Ուղևորները տուն էին վերադառնում ցորենի արտերում աշխատելուց հետո»,– ասվում է հրատարակության մեջ։
Ոստիկանության տվյալներով՝ զոհվածների թվում կան չորս երեխաներ։ Տուժածները տեղափոխվել են մոտակա բուժհաստատություն, սակայն զոհերի թիվը կարող է աճել, քանի որ վիրավորներից մի քանիսը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։
Նրանք նշել են, որ վթարը տեղի է ունեցել երկրի հարավ-արևմուտքում գտնվող Սինդ նահանգի Ջամշորո շրջանում։ Նախնական տեղեկություններով՝ վարորդը կորցրել է կառավարումը արգելակի խափանման պատճառով։