Մոտ 63 հազար ուկրաինացի համարվում է անհետ կորած
Մոտ 63 հազար ուկրաինացի անհայտ կորած է համարվում, որից 10 հազարը գերության մեջ է։
Այս մասին հայտնել է Հատուկ հանգամանքներում անհայտ կորածների հարցերով հանձնակատար Արթուր Դոբրոսերդովը։
Դոբրոսերդովը մանրամասնել է, որ անհետ կորած է համարվում ավելի քան 60 հազար քաղաքացի, որոնցից մոտ 10 հազարը գերության մեջ են։
Այս տվյալները հիմնված են ինչպես Ռուսաստանի Դաշնության կողմից Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի տվյալների, այնպես էլ ոչ պաշտոնական աղբյուրների վրա, ինչպիսիք են ռուսական գերությունից ազատվածների վկայությունները:
Գրանցամատյանը ներառում է բոլոր նրանց, ովքեր անհետացել են 2014 թվականից ի վեր, ներառյալ զինվորականները, քաղաքացիական անձինք, քաղաքացիություն չունեցող անձինք և Ուկրաինայում գտնվող օտարերկրյա քաղաքացիները: Անհայտ կորածները մնում են գրանցամատյանում, մինչև նրանց ազատ արձակումը հաստատվի կամ դիակի ինքնությունը չբացահայտվի։