Չինաստան-Ղազախստան սահմանին 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Չինաստանում՝ Ղազախստանի հետ սահմանին, 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ԱԻՆ սեյսմիկ կայանների ցանցի կողմից Աստանայի ժամանակով 06:30-ին։
«Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Ղազախստանի տարածքում՝ Ալմաթիից 508 կմ հյուսիս-արևելք»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հնարավոր ավերածությունների մասին դեռևս հստակ տեղեկություններ չկան: