Վատիկանը հայտնել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահվան պաշտոնական պատճառը
Հռոմի Ֆրանցիսկոս պապը ուղեղի կաթված է ստացել, ինչի հետևանքով նա հայտնվել է կոմայի մեջ և սրտի կանգ է ունեցել։
Այս մասին ասված է 88-ամյա պապի մահվան վերաբերյալ պաշտոնական բժշկական զեկույցում։
«Նորին Սրբություն Ֆրանցիսկոսը (Խորխե Մարիո Բերգոլիո), ծնված Բուենոս Այրեսում 1936 թվականի դեկտեմբերի 17-ին, Վատիկանի բնակիչ և քաղաքացի, մահացել է 2025 թվականի ապրիլի 21-ին, առավոտյան ժամը 7:35-ին, Սանտա Մարտայի իր բնակարանում ուղեղային կաթվածի պատճառով»,- ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ պապը տառապում էր 2-րդ տիպի շաքարախտով։