Գազայի հատվածում 2 միլիոն պաղեստինցիներ ամբողջովին կախված են մարդասիրական օգնությունից
Պատերազմը սրվում է Գազայի հատվածում և Արևմտյան ափին։
Այս մասին ասվում է Պաղեստինի կառավարության հաղորդակցության կենտրոնի զեկույցում։
Նշվում է, որ 2025 թվականի մարտի 18-ից, երբ խախտվեց հրադադարը, Գազայի հատվածում 1827 պաղեստինցի է զոհվել, ևս 4828-ը վիրավորվել։
Բացի այդ, ավելի քան 420,000 մարդ բռնի տեղահանվել է։
«Առողջապահական համակարգը ավերվել է, հացի արտադրությունը փակվել է, և 2 միլիոն պաղեստինցիներ այժմ լիովին կախված են մարդասիրական օգնությունից, որը թույլ չի տրվում մտնել Գազայի հատված»,- ընդգծվում է զեկույցում։