ԱՄՆ-ը նշել է Հռոմի Պապի պաշտոնին հավակնող հիմնական թեկնածուներին
Հռոմի պապի պաշտոնի համար վեց հիմնական թեկնածու կա, որոնք ներկայացնում են ԱՄՆ-ը, Իտալիան, Շրի Լանկան և աֆրիկյան երկրները։
Այս մասին գրում է New York Post (NYP) թերթը։
Մասնավորապես, թեկնածուներից մեկը Գվինեայից պահպանողական Ռոբերտ Սառան է, ով քննադատել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսին միասեռ ամուսնություններին աջակցելու համար։ Պահպանողական շարժման մեկ այլ ներկայացուցիչ՝ իտալացի առաջնորդ Պիետրո Պարոլինը, պաշտպանում է եկեղեցու և Չինաստանի համագործակցությունը։
Մյուս հավակնորդների թվում են Ֆրանսիայի և Ֆիլիպինների կարդինալներ Ժան-Մարկը և Լուի Թագլը, Հոլանդիայի կարդինալ Վիլեմ Յակոբ Էյկը և Շրի Լանկայի կարդինալ Մալքոլմ Ռանջիթը:
Հռոմի Պապ կարող է ընտրվել 80 տարեկանից ցածր ցանկացած կարդինալ։ Ընտրելու իրավունք ունեն նաև մինչև 80 տարեկան կարդինալները։ Ընտրվելու համար անհրաժեշտ է երկու երրորդ ձայն։