Միլիոնների պարգեւավճար կստանան. «Հրապարակ»Ինչ ունեցվածք ունի դատավոր Տարոն Նազարյանը․ «Ժողովուրդ»Իսրայելի բանակը Գազայում ոչնչացրել է «Համաս»-ի բրիգադի հրամանատարինԱյսօր՝ մինչև ժամը 17:0-ը, որոշ հասցեներում լույս չի լինիՔՊ ողջ թիմը պայքարում է Էդգար Ղազարյանի դեմ․ «Ժողովուրդ» ՔՊ-ում կարծիքները կիսվել են. Ղալումյա՞ն, թե՞ Մխիթարյան. «Հրապարակ»ՔՊ վարչությունում քննարկման հիմնական թեմաներից մեկը դարձել է Հայկ Սարգսյանի վարքագիծը. «Ժողովուրդ»Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել WTA 250 կարգի մրցաշարըՎախեցնում են ընդդիմադիր ուժերի ավագանու թեկնածուներին. «Հրապարակ»Ռուսաստանը պատրաստ է քննարկել Հայաստանի հետ ռազմական համագործակցության ընդլայնումը. ԶախարովաԾավի խմելու ջրում սնդիկի հայտնաբերման գործը հասել է Փաշինյանին․ «Ժողովուրդ»Խտրականության «աստվածները» դատապարտում են. «Հրապարակ»Փաշինյանը Գերմանիա է մեկնում՝ խաղաղության մրցանակ ստանալու․ «Ժողովուրդ»Հայկ Սարգսյանի հարցն արդեն ՔՊ-ի վերահսկող հանձնաժողովում է. «Հրապարակ»Հայ առաքելական եկեղեցու դեմ հալածանքներին մասնակցողները անիծված կլինեն. Մարիա ԶախարովաԱպօրինի հանքերը բացահայտում են իրավապահները, իսկ վերահսկողները մրցանակներ են ստանում․ «Ժողովուրդ»Օրենքի ընդունումից հետո խաղացողների թիվն աճե՞լ է. «Հրապարակ»Ռուսաստանը երկու անգամ փորձել է խոցել իմ ինքնաթիռը. ԶելենսկիԱրա Բադոյանին կկալանավորեն և կտեղափոխեն ՔԿՀ․ «Ժողովուրդ»COP, հեծանիվ ու բյուջեից մսխվող միլիարդներ. ինչպես է փոշիանում պետության փողը. «Հրապարակ»Զախարովան Հայաստանի ԵՄ ձգտումը անվանել է անպարկեշտԾավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա. Անահիտ ԱվանեսյանԷդուարդ Շարմազանովը ցավակցել է «Արարատ-73»-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանի մահվան կապակցությամբԱրթուր Խաչատրյան․ «ՔՊ-ական Արման Եղոյանը միացավ հակադաշնակցական հիստերիային»Արարատ-Արմենիան հույսը դնում է նրանց վրա, դա պետք է հաշվի առնենք. Պրիսկեն՝ առաջիկա հանդիպման մասինՍոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՎրաստանի Եկամուտների և Քննչական ծառայությունների ղեկավարները հրաժարական են տվելՌԴ ՊՆ․ մեկ օրում Ռուսաստանի տարածքում խոցվել է 22 ուկրաինական ԱԹՍԱնուշ Էլբակյանը նշանակվել է ԱՄՆ առաջատար պարբերականներից մեկի՝ The Boston Globe-ի տեսառազմավարության ավագ տնօրենԲաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետՄիրզոյանը ներկայացրել է կառավարության նոր ծրագրի արտաքին քաղաքական առաջնահերթություններըԵրբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ եսՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԿայա Կալլասը հայտարարել է, որ պատրաստ է հեռախոսով խոսել Պուտինի կամ Լավրովի հետԷլցանցի անվտանգ և հուսալի շահագործումն ապահովելու համար պլանային անջատումներն անհրաժեշտ են․ ՀԷՑԵվրոպական խորհրդարանը աջակցել է Հայաստանի հետ առևտրի ազատականացմանըԱՄՆ-ը խափանել է ամերիկյան անօդաչու մակերևութային սարքը գրավելու Իրանի փորձը. CENTCOMՀՀ դեսպանը հանդիպել է ֆրանսահայ կինոռեժիսոր Սերժ Ավետիքյանին Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասանՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Չեռնոմորսկի և Իզմայիլի նավահանգիստներում գտնվող նավերինՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մեկնում է արձակուրդԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱրցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվելՀիմնանորոգման պատճառով սեպտեմբերի 16-ին կփակվի Ջերմուկի կամուրջըԱլիևը Եվրախորհրդարանն անվանել է «կոռուպցիոներների որջ»Չինաստանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի ՀայաստանՀայաստանը Լեհաստանում դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք է սահմանել«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էՔննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև առողջապահության ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր
Հասարակություն

Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրենին նույնպես հեռացնում են աշխատանքից

Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանը կդադարեցնի իր պաշտոնավարումը 2025 թվականի մայիսի 4–ից։ Այդ մասին նա գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում։ 

«Տեղեկացնում եմ, որ ս/թ ապրիլի 21-ին ՀՀ առողջապահության նախարարի կողմից ստացված գրության հիման վրա իմ՝ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանիս և ՀՀ առողջապահության նախարարության հետ 2020 թվականի մայիսի 4-ին կնքված պայմանագիրը լուծվում է 2025 թվականի մայիսի 4-ին։

Հարկ եմ համարում ընդգծել, որ տվյալ դեպքում ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրենց հայեցողության շրջանակներում չի կիրառվել ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 3-ի թիվ 129-Ն որոշման 85-րդ կետի 2-րդ ենթակետի կարգավորումները, այն է՝ պայմանագրով նախատեսված ժամկետը լրանալուց հետո այն կարող է երկարաձգվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ` ոչ ավելի, քան 3 տարի ժամկետով: Սույն դրույթի կիրառելիության արդիականությունը պայմանավորված է ոչ միայն ոլորտի (թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման) առանձնահատկությամբ և յուրահատկությամբ, այլ նաև իմ կողմից վարած պատշաճ և արդյունավետ կառավարման քաղաքականությամբ։

Հանրահայտ է և ձեզ համար, սիրելի՛ գործընկերներ, ակնհայտ տեսանելի, որ 2020 թվականից սկսած Կենտրոնում իրականացվել են լայնածավալ բարեփոխումներ ինչպես թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման որակի բարձրացման ուղղությամբ, այնպես էլ աշխատակիցների սոցիալական վիճակի և աշխատանքային պայմանների բարելավման, օրինականության ամրապնդման, նախկինում առկա զեղծարարությունների վերացման և բացառման ուղղությամբ:

Կարծում եմ՝ հարկ է ներկայացնել կատարված բարեփոխումնեի բնույթն ու էությունը ստորև.

  • ամբողջությամբ հիմնանորոգվել, կահավորվել և վերազինվել են բոլոր բաժանմունքները.
  • բուժաշխատողների, այցելուների և պացիենտների համար ստեղծվել են լավագույն պայմանները.
  • սկսած 2020 թվականից՝ յուրաքանչյուր տարի բարձրացվել են աշխատակիցների աշխատավարձերը. եթե 2016 թվականին աշխատավարձի տարեկան ֆոնդը կազմել է 142 միլիոն ՀՀ դրամ, ապա 2024 թվականին այն արդեն կազմել է ավելի քան 395 միլիոն ՀՀ դրամ.
  • կենտրոնի անձնակազմը համալրվել է երիտասարդ և պրոֆեսիոնալ կադրերով.
  • ներդրվել է սոցիալ-հոգեբանական ծառայություն, որի նպատակն է դեղորայքային բուժմանը զուգահեռ կենտրոնի պացիենտներին տրամադրել նաև հոգեբանների և սոցիալական աշխատողների աջակցություն.
  • ծառայությունների ցանկից բացառվել են ոչ արդյունավետ, միջազգային չափանիշներին չհամապատասխանող և ապացուցողական հենք չունեցող «բուժման եղանակները».
  • պացիենտների և նրանց հարազատների կողմից բարձրացել է Կենտրոնի նկատմամբ վստահությունը, որի արդյունքում էականորեն բարձրացել է նաև դիմելիությունը.
  • նոր և արդյունավետ փոխհամագործակցություն է ձևավորվել ոլորտի հետ առնչվող պետական կառույցների, հայաստանյան հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ։
  • Ցանկանում եմ իմ երախտիքի խոսքը հայտնել այն բոլոր պետական և ոչ պետական կառույցներին, որոնք վերջին 5 տարիների ընթացքում գործուն աջակցություն և սերտ համագործակցություն են ունեցել Կենտրոնի գործունեության շրջանակներում։ Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել ՀՀ Ներքին գործերի նախարարությանը, Ազգային անվտանգության ծառայությանը, ՀՀ Քննչական կոմիտեին, Ազգային ժողովի պատգամավորներին, Առողջապահության ազգային ինստիտուտին, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամին, «Իրական աշխարհ, իրական մարդիկ», «Նոր սերունդ», «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպություններին, ինչպես նաև բոլոր բժշկական ու կրթական հաստատություններին և կառույցներին այս 5 տարիների ընթացքում սերտ համագործակցության և փոխվստահության համար։

Իմ մեծագույն երախտագիտությունն եմ ուզում հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Առողջապահության նախկին նախարար, ԱԺ պատգամավոր պարոն Արսեն Թորոսյանին Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնում ինձ նշանակելու, նման կարևորագույն կոչման ինձ արժանացնելու և թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման ոլորտի բարեփոխումների կատարման առանցքային առաքելությունն ինձ վստահելու համար։

Հպարտությամբ հայտնում եմ, որ ես թմրաբանական բժշկական ոլորտում դեռևս շատ անավարտ աշխատանքներ ու բարեփոխումներ ունեմ իրականացնելու։ Ոլորտից ես երբևէ չեմ հեռացել և չեմ հեռանալու՝ իմ առաքելությունն իր նշանակետին հասցնելու համար», – գրել է նա։