«Արմենիա»-ն 17 ուղղությունով չվերթեր կիրականացնի
Հայաստանի նոր ավիափոխադրող` «Արմենիա» ավիաընկերությունն օդային հաղորդակցությունների իրականացման հավաստագիր է ստացել, որը քննարկվել է
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացած Կանոնավոր առևտրային օդային փոխադրումների հավաստագրման համար հայտերի քննարկման հարցերով խորհրդի նիստի ժամանակ:
Նիստի ընթացքում քննարկվել է նորաստեղծ «Ավիակոմպանիա Արմենիա» ՍՊԸ-ի կողմից կանոնավոր առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագիր ստանալու համար ներկայացված հայտը:
«Ավիակոմպանիա Արմենիա» ՍՊԸ-ն փետրվարի 22-ին ստացել է օդանավ շահագործողի վկայական: Ըստ ներկայացված հայտի` ավիաընկերությունը նախատեսում է իրականցնել կանոնավոր օդային հաղորդակցություններ 17 ուղղություններով: Ծավալված քննարկման ընթացքում Խորհրդի անդամների կողմից բարձրացվել են մի շարք հարցեր, որոնց շուրջ պարզաբանումներ է տվել նիստին մասնակցող «Ավիակոմպանիա Արմենիա» ՍՊԸ-ի ներկայացուցիչը:
Նիստի ավարտին խորհուրդը «Ավիակոմպանիա Արմենիա» ՍՊԸ-ին կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման հավաստագիր տրամադրելու վերաբերյալ դրական եզրակացություն է տվել: Միաժամանակ, նշվել է, որ էկոնոմիկայի նախարարությունն ընթացիկ մոնիթորինգ է իրականացնելու «Ավիակոմպանիա Արմենիա» ՍՊԸ-ի ստանձնած պարտավորությունների իրականացման նկատմամբ: