Պուտինն ստորագրել է Իրանի հետ գործընկերության համաձայնագիրը վավերացնող օրենքը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որը վավերացնում է Իրանի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը. համապատասխան փաստաթուղթը տեղադրվել է իրավական ակտերի պաշտոնական հրապարակման կայքում։
Համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի հունվարի 17-ին՝ Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկյանի Մոսկվա կատարած այցի ժամանակ։