Ադրբեջանը ևս ցանկանում է տոնական օրերին պահպանել հրադադարի ռեժիմը
Ադրբեջանական կողմը համաձայնություն է հայտնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի տոնական օրերին հրադադարի պահմանման կոչին։ Տեղեկացնում է Oxu.az կայքը։
Ադրբեջանի Պաշտպանույան նախարարությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ Ադրբեջանի Պաշտպանույան նախարար Զեքիր Հասանովը ողջունել է Անջեյ Կասպրչիկի հրադադարի պահպանման կոչը և կոչ արել իր զինվորներին հայերի կողմից հրադադարը խախտելու դեպքում պատասխանել ծանր հարվածներով։
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը կոչ էր արել հակամարտող կողմերին ադրբեջանական նովրուզի և հայկական զատիկի տոնակատարույունների օրերին պահպանել հրադադարի ռեժիմը և հարգանք ցուցաբերել միմյանց տոների նկատմամբ։
Այս հայտարարությանը հայկական կողմը տվել էր իր համաձայնույունը։