Առնվազն 11 մարդ է զոհվել Նյու Դելիում բնակելի շենքի փլուզման հետևանքով
Հնդկաստանի մայրաքաղաքի հյուսիս-արևելքում գտնվող Մուստաֆաբադ շրջանում չորսհարկանի շենքի փլուզման հետևանքով առնվազն 11 բնակիչ է զոհվել։
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնում է The Pioneer թերթը։
Ողբերգությունը տեղի է ունեցել կիրակի օրը, իսկ փլուզման հնարավոր պատճառ կարող էին լինել հին շենքի առաջին հարկում շինարարական աշխատանքները։
Ոստիկանության տվյալներով՝ զոհվել է 11 մարդ։ 24 ժամ տեւած փրկարարական աշխատանքների ընթացքում փլատակների տակից դուրս են բերել տան նույնքան բնակիչ։