2020- ին իշխանությունը փողոցում գցած էր, չուզեցիք վերցնել, որովհետև պատասխանատվություն էր․ Սիմոնյանը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է՝ ընդդիմությունը չի ուզում իշխանություն վերցնել։
Նա բերում է իր ապացույցները․
«Եթե ուզում եք իշխանություն վերցնել, ինչո՞ւ էր պետք Վազգեն Մանուկյանին բերել, երբ մեզ ասում եք՝ աթոռից կառչած, եթե այդ աթոռն այդքան լավն է, ինչո՞ւ ոչ մեկ չհամարձակվեց այդ աթոռը վերցնել, Վազգեն Մանուկյանին բերեցիք, 2020 թվականից հետո իշխանությունը փողոցում գցած էր, դուք չվերցրեցիք, որովհետև պետք չէր՝ պատասխանատվություն էր, հետո էլ չուզեցիք, դրա համար բերեցիք Կանադայի քաղաքացուն (նկատի ունի Բագրատ Սրբազանին-հեղ.)»,- ասաց Սիմոնյանը։
Նա նշեց, որ ընդդիմությունը իշխանություն չի ուզում վերցնել նաև հիմա, նրանց նպատակը հաջորդ Ազգային ժողովում հայտնվելն է։ «Իրականում, դուք տուպիկի մեջ եք, ու այդ տուպիկը քաղաքական լուրջ տուպիկ է»,- ասաց ԱԺ նախագահը։